• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարևներ Լոր գյուղից

Նկարագրություն: 
Բարև կրթահամալիր: Ձեզ գրում ենք Լոր գյուղից: Մենք հարմար տեղավորվել ենք, փորներս կուշտ է, տրամադրություններս` լավ: Սկսենք սկզբից: Ճամփորդության չնախատեսված առաջին կանգառը Պարույր Սևակի այգին էր, իսկ երկրորդ չնախատեսված կանգառը` Որոտնավանքը: Ասենք, որ Որոտնավանքի մոտակա բարձունքը, սովորության համաձայն, հաղթահարեցինք: Մի փոքր դժվարությամբ, բայց իջանք բարձունքից ու ճանապարհ ընկանք դեպի Սիսիանի Լոր գյուղ: Հասանք Լոր գյուղ, տեղավորվեցինք, ծանոթացանք դպրոցին, հաց կերանք, գյուղի աղբյուրից ջուր բերեցինք: Իսկ այս պահին մեր տղաները ֆուտբոլ են խաղում գյուղի դպրոցականների հետ: Ասենք նաև, որ գյուղում ինտերնետը թույլ է, դժվարանում ենք լուսանկարները բեռնել: Վաղը կփորձենք ցերեկային ժամերին նյութ թողարկել: Լուսանկարները` Տիգրան Զոլյանի, նյութը` Նարե Մամիկոնյանի