• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նարեկ Սահակյանի փոստից

Բարև Ձեզ: Ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  սովորող Նարեկ Սահակյանն եմ:Էկո ակումբի անդամ եմ:
 
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, արդեն չորորդ տարին է,ՀՀ ԿԳ և ՀՀ Բնապահպանության նախարարությունների աջակցությամբ, կազմակերպում է Էկոտուր էկոլոգիական նախագծերի ամենամյա, միջազգային ստուգատես-մրցույթը: Մրցույթի մասնակիցները՝ Հայաստանի, Արցախի, Վրաստանի սովորողներն ուանհատներն են: Էկոտուրն արդեն ունի 4 տարվա պատմություն: Էկոտուր 2014-ի մրցանակակիրները արդեն հայտնի են: Գլխավոր մրցանակ է ստացել 12 հայաստանյան ու վրաստանյան խմբեր, իսկ խրախուսական մրցանակ՝ 4 հայաստանյան, վրաստանյան, արցախյան խմբեր: Էկոտուրի մրցանակը ճամբարի ուղեգիրն է, այդ իսկ պատճառով դիմում ենք ձեզ: Շատ շնորհակալ կլինենք, եթե կարողանաք ձեր ֆինանսական աջակցությունը տրամադրել «Զիկատար» բնապահպանական կենտրոնում Էկոտուրի ճամբարի կազմակերպման համար:
 
Կից ներկայացնում եմ ճամբարի ծրագիրն ու նախահաշիվը: Ձեր աջակցությամբ կնպաստեք Էկոկրթության տարածմանը, քանի որ ճամբարների ժամանակ իրականացվող ուսումնական աշխատանքներն ու նախագծերը մղում են դեպի էկոկիրթ հասարակություն:
 
Սպասում ենք ձեր պատասխանին:
 
Հարգելի Նարեկ շնորհակալություն նամակի համար: Շատ հետաքրքիր նախաձեռնություն է: Ձեր առաջարկը մանրամասը քննքրկելու համար խնդրում եմ զանգահարեք Գեռա Ոսկանյանին, WWF-Հայաստանի համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, հետևյալ հեռախոսահամարով՝ 010 58 89 83 (ներքինը` 14)