• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պետական բյուջեի ոդիսականը...

Յուրաքանչյուր դպրոցի կարգը և հարգը որոշվում է սովորողներով և ... Թող ձևակերպումը խիստ անհամեստ չթվա, Մերի Թելունցի կատարած վերլուծությունը կդասեի «անհավանականների» շարքին և կցանկանայի շնորհավորել Մերին (և ոչ միայն Մերիին) հաջողված վերլուծական աշխատանքի համար: Վերլուծականը իրոք արտացոլում և առարկայական է դարձնում անհատի, ստեղծողի և հետազոտողի դպրոցի ուսումնական առավելությունները...

«Ամփոփելով պետք է նկատել, որ յուրաքանչյուր երկրի պետական բյուջե արտացոլում է պետության տնտեսությունը, կարելի է ասել, որ այն  տնտեսության հայելին է: Եթե ընդհանրական գնահատական տանք պետական բյուջեին և նրա  կառուցվածքին, ապա պետք է արձանագրել, որ այն կարծես թե ուղղված է կենցաղային տարրական խնդիրների լուծմանը, և չկան ապագային միտված ծրագրեր և դրանց իրականացմանն ուղղված միջոցներ: Իմ կարծիքով դա պայմանավորված է ՀՀ տնտեսությունում տիրող ոչ շուկայական հարաբերություններով՝մենաշնորհներ, արտոնյալ ներկրողներ և արտահանողներ, կոռուպցիա և այլն (շարքը կարելի է երկար շարունակել...):  Հայաստանի տնտեսությունը չի կարող դառնալ զարգացած տնտեսություն ունեցող երկիր, քանի դեռ Հայաստանում չկան ազատ մրցակցային հարաբերություններ:»

 

Նյութը՝ այստեղ...

Հ.Գ Մերի Թելունցը ողջ տարվա ընթացքում ուշադրությամբ կհետևի բյուջեի կատարման ընթացքին և դրա վերաբերյալ հանդես կգա վերլուծություններով...