• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության բաց ստուգատես

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

2014թ. փետրվարի 11 

Ստուգատեսում ներկայացվում են բնագիտության և ինժեներական-տեխնիկական ստեղծագործության ոլորտում հանրակրթական դպրոցների սովորողների և ուսուցիչների հետազոտական-ստեղծագործական նախագծերը, աշխատանքները, արդյունքները։

Ստուգատեսի նյութերը կարող են լինել համակարգչային 3D մոդելով ներկայացված նախագծեր, փոքր ու մեծ գյուտեր, ուսումնասիրություններ, գծագրեր, լուծումներ, բնագիտության ուսուցման մեթոդական մշակումներ (հոդվածներ), այդ ոլորտում այլոց փորձի ներկայացում։

Ստուգատեսի մեթոդական բաց պարապմունքները, բնագիտության ուսուցման փորձը ներկայացվում են Հանրակրթական Դիջիթեք 2014-ի օրերին՝ փետրվարի 3-7-ը՝ կրտսեր և միջին  դպրոցների բնագիտության լաբորատորիաներում, «Տիեզերք» և ինժեներական-տեխնիկական ստեղծագործության ակումբներում։

Ստուգատեսի ցուցադրությունը կազմակերպվում է կրթահամալիրի «Հակոբ Հակոբյան» բնագիտության և տեխնիկայի կենտրոնում։

Ստուգատեսի հայտերի ընդունումն սկսվում է հունվարի 14-ից, ըստ անվանակարգերի՝

  • բնագիտությունը-տեխնիկական ստեղծագործությունը նախակրթարանում
  • բնագիտությունը-տեխնիկական ստեղծագործությունը 1-4-րդ դասարանում
  • բնագիտությունը-տեխնիկական ստեղծագործությունը 5-6-րդ դասարանում
  • բնագիտությունը-տեխնիկական ստեղծագործությունը ընտանիքում
  • բնագիտական-տեխնիկական ստեղծագործության հեղինակային կրթության ծրագիր
  • ինժեներական-տեխնիկական ստեղծագործություն
  • գյուտարար

Ստուգատեսն ամփոփվում է փետրվարի 11-ին՝ ժամը 15.15, «Հակոբ Հակոբյան» ուսումնական կենտրոնում։

Ստուգատեսի կազմակերպիչներ՝ Գնել Հարությունյան, Լևոն Արամյան