• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բուռն առօրյա

Ժամը 9-20 էր, երբ դուրս եկանք Ստեփանակերտից: Ճանապարհը շատ հետաքրքիր էր, բայց նաև երկար: Վայքում փոքր-ինչ հանգստացանք և շարունակեցինք մեր ուղին դեպի ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ: Անցնում էինք հայաստանյան քաղաքներով և գյուղերով, որոնք հակասական տպավորություններ էին արթնացնում իմ մեջ: Հայաստան առաջին անգամ այցելողի համար դա յուրահատուկ զգացողություն է: Ձախից մեզ էր ողջունում ծերուկ Արարատը: Այն պատված էր մթին կարոտով, որը լեռը դարձնում էր եթերային: Եվ ահա վերջապես հասանք վարդագույն քաղաք` Երևան: Այնտեղ մեզ դիմավորեցին ընկեր Վահրամը և ընկեր Էմանուելը: Ուղեկցեցին կրթահամալիրի հյուրատուն, որտեղ մենք տեղավորվեցինք հարմարավետ սենյակներում և մինչ այս պահը շարունակում ենք հաճելիորեն շփվել: Մարիամ Ղալայան-Վանքի միջնակարգ դպրոց. 8-րդ դասարան:

 

Հ. Գ, Նայեք Մարիամի աչքերին, երբ նա իմացավ, որ իր նյութն հրապարակվելու է: Դա սփոփանք է: