• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մոբիլ դպրոց. Հրանտ Մաթևոսյանի հետքերով» նախագծի իրականացման մասին

2013թ. հոկտեմբերի 23-25-ին Լոռու մարզի Ահնիձորում «Մոբիլ դպրոց. Հրանտ Մաթևոսյանի հետքերով» նախագծի իրականացման նպատակով.

  1. հաստատում եմ մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  2. նախագծի ղեկավար եմ նշանակում Մարգարիտ Հարությունյանին, օգնական՝ Երանուհի Սանթրոսյանին.
  3. հաստատում եմ նախագծի ծրագիրը (հավելված 2).
  4. նախագծի մասնակիցների մեկնումը 2013թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 9.00 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան-Ապարան-Դսեղ-Ահնիձոր երթուղով, վերադարձը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը՝ մինչև 18.00.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել FORD 10 ՍՕ 908 մակնիշի մեքենայով, վարորդ` Արամ Հարությունյան (հեռ. 077 74 76 55):
  6. նախագծի մասնակից սովորողներին «Անհատի կրթական պատվեր» (ուսումնական վճարներ) ծրագրի «Այլ ուսումնական ծախսեր» ուղղության միջոցներից որպես մրցանակ, հատկացնել 40.000 դրամ:
  7. Սնունդը՝ ծնողների միջոցներով, գիշերկացը՝ Ահնիձորի բնակիչների տանը.
  8. գրադարանի ղեկավարին` Մարգարիտ Հարությունյանի հայտով տրամադրել ուսումնական միջոցներ, բուկլետներ, այլ նյութեր.
  9. Զոյա Ժամկոչյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.

  Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

AttachmentSize
PDF icon havelvats_2.pdf99.85 KB
PDF icon havelvats_1.pdf93.76 KB