• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ջուր» նախագիծ. մոտենում է Վարդավառը

Այս տարի հուլիսի 7-ին նշելու ենք Վարդավառը: Հայ Առաքելական եկեղեցու հայրերը այն ամրագրել են որպես Քրիստոսի Պայծառակերպության տոն: 

Տոնի մասին չենք ուզում մանրամասն պատմել, այլ առաջարկում ենք «Ջուր» նախագծի շրջանակում ուսումնասիրել ու ներկայացնել, թե ինչ տոն է և ինչպես է կապվում ջրի հետ կամ ջուրն ինչ նշանակություն ունի այդ ծեսում: 

Հետաքրքիր կլինեն նաև ֆոտոշարերն ու տեսանյութերը: 

Կարող եք պատմել, թե ինչպես եք նշել կամ պատրաստվում նշել տոնը, ձեր ծնողները տոնի  մասին ինչ հիշողություններ ունեն: 

Կարող եք նաև տոնի վատ կատարման մասին նշել, թե օրինակ ինչպես են վթարային իրավիճակներ ստեղծվում, երբ երթևեկող մեքենաների վրա ջուր են լցնում: 

Առաջարկեք նաև ձեր մտքերն ու նյութերը: 

Խնդրում ենք «Ջուր» նախագծի՝ ձեր բլոգներում ու ենթակայքերում հրապարակված նյութերի հղումներն ուղարկել մեզ` 

[email protected]

[email protected]

 

Սպասում ենք ձեր արձագանքներին՝  Աստղիկ Մարկոսյան, Նոյեմի Անդրեասյան: 

Լուսանկարը՝  Նունե Մովսիսյանի բլոգից