• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեմրյուկ

Բարի օր կրթահամալիր...

Երբ բոլորը հարցնում էին, թե ուր ես գնում՝ պատասխանիցս ավելի էին զարմանում՝ Տեմրյուկ: Շատերը չեն լսել այս փոքր քաղաքի մասին: Որոշեցի «Ճանաչիր մոլորակդ» նախագծի շրջանակներում ներկայացնել Տեմրյուկը և նրա հարակից քաղաքները, հաշվի առնելով Տեմրյուկի ծովափնյա քաղաք լինելու հանգամանքը (այն էլ 2 ծովերի՝ Սև և Ազով):

Ինչպես նշեցի Տեմրյուկը փոքրիկ քաղաք է մոտ 36.000 բնակիչներով, գտնվում է Կրասնոդարի շրջանում, Կարսնոդար քաղաքից 130կմ հեռավորության վրա, տեղադրված է Թամանյան թերակղզու վրա՝ Սև և Ազովի ծովերի մեջտեղում: Տեմրյուկում բացի ռուսներից մեծ թվով հայեր, հույներ և եվրեներ կան: Հայտնի է իր ցեխային հրաբուխներով, որտեղ էլ մարդիկ բուժական կենտրոններ են ստեղծել: Կարծում եմ այստեղ հանգիստը բավականին էժան է. քոթեջները՝ 1 անձը սկսած են 200 ռուբլի (1 ռուբլին մոտավորապես 13 դրամ է), իսկ հանգստյան տները՝ 350 ռուբլի: Բավականին թանկ է սննդամթերքը. լոլիկ՝ 30-50 ռուբլի, սմբուկ և կանաչ պղպեղ՝ 40-50 ռուբլի, ծիրան՝ 130 ռուբլի, դեղձ՝ 120-140 ռուբլի, ձմերուկ՝ 1կգ. 25-30 ռուբլի, սեխ՝ 1կգ 20 ռուբլի, կաթ՝ 1լ. 38-48 ռուբլի, թթվասեր՝ 22-30 ռուբլի (միջինչափը), ձու՝10 հատը՝32-36 ռուբլի, վարունգ՝ 1 կգ25 ռուբլի, կեռաս՝ 1կգ150 ռուբլի, ձեթ՝ 1լ 55-70 ռուբլի (միակ էժան ապրանքը))))), եգիպտացորեն՝ 1հ 10 ռուբլի և այլն:

Մարդկանց հիմնական տրանսպորտը հեծանիվն ու մոտոցիկլետն են: Արդեն հասցրել եմ մասնակցել հնագիտական պեղումների և 2 հատ մանրադրամ եմ գտել՝ մեկը մեր թվարկությունից առաջ հունական մետաղադրամ է, իսկ մյուսն՝ 1840 թվականի:

Ֆոտոշարքը տե՛ս Հայրենագիտական ակումբի բլոգում

Նկարներում՝ Կուբան գետ, Ազով և Սև ծովեր: