• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային ուսումնահետազոտական նախագիծ. «Ջուր»

Info.mskh ակումբն առաջարկում է ամառային ուսումնա-հետազոտական նախագիծ, որին կարող են միանալ ամենատարբեր նախասիրություններ ունեցող սովորողները, դասավանդողներն ու ակումբները: Նախագիծն անվանել ենք «Ջուր»: Նախատեսում ենք, որ վերջում կպատրաստենք փաստագրական ֆիլմ կամ ֆիլմաշար ջրի մասին:

Ջուրը ժամանակակից կյանքում բավական մեծ նշանակություն ունի. Աշխարհի շատ երկրներում օրական հարյուրավոր մարդիկ են մահանում ջրի պակասից: Շատ քաղաքագետներ ավելի հիմնավոր ապացույցներ են բերում, որ շատ մոտ ապագայում նավթային պատերազմները կվերածվեն ջրային պատերազմների. կշահեն այն երկրները, որոնք ջրային ռեսուրսների վրա լուրջ իշխանություն կուենան:

Ժամանակակից գիտնականները պարզել են ջրի ձայնը, հոսքը, նրա շուրջ ստեղծված միջավայրը հոգեբանական լուրջ, դրական ազդեցություն են գործում: Պատահական չէ տատիկների հորդորը՝ չար երազը ջրին պատմելու մասին: Ստացվում է, որ ջուրը ոչ միայն ֆիզիկական աղտոտվածությունն է մաքրում, այլ նաև՝ հոգեկան լարվածությունը:

Ջրի այդ հատկանիշն էլ երևի հիմք է ծառայել ամենատարբեր ծեսերում նրա օգտագործման համար: Թե որ ծեսերում և ինչպես, հարկ է, որ նախագծի ընթացքում ուսումնասիրվի: 

Աշխարհում տարբեր լեզուներով բազմաթիվ ֆիլմեր կան նկարահանված՝ գիտական, փաստագրական, գեղարվեստական, որոնք հայերեն տարբերակներ չունեն: Կան ազգագրական, բնագիտական հետազոտություններ, ջուր մատակարարող ընկերությունների մոնիտորինգներ և այլն:

Մեր ակումբն առաջարկում է օգտագործել կրթահամալիրի լուրջ ռեսուրսը և ամբողջացնել նյութը: Նախագիծը հնարավորություն կտա պարզելու, թե մենք ինչ գիտենք ջրի մասին, ինչպես ենք այն օգտագործում, ինչպես ենք վերաբերում դրան: Սա կօգնի նաև ներգարվել միջազգային տարբեր կազմակերպությունների ռեսուրսները, դիմել միջազգային դրամաշնորհային ծրագրերի, կապեր հաստատել այլ երկրների հետ: Միջազգային շատ կառույցներ իրենց ուշադրության կենտրոնում են պահում ջրին ու դրա հիմնախնդիրներին առնչվող հարցեր:

Վեր կհանվի նաև մշակութային մի մեծ շերտ, որ ծեսերի, սովորությունների ու բանահյուսության տեսքով գոյություն ունի մեր կյանքում, բայց որին մենք գրեթե չենք անդրադառնում: 

Նախագիծն իրականացվելու է երեք փուլով:

Առաջին փուլը նախատեսված է ուսումնասիրությունների, ջրի մասին տեղեկությունների հավաքման համար:

Այս փուլում անհրաժեշտ է հրապարակել ու ներկայացնել ջրի մասին աշխատանքներ, ուսումնասիրություններ:

Առաջին փուլում նախատեսվում են  տարբեր աղբյուրներից նյութերի որոնում, տարբեր մասնագետների հետ հանդիպումներ (դրանք կտեսագրվեն երրորդ փուլի համար), ֆիլմերի դիտումներ, ճամփորդություններ: Այս փուլում կարևոր են նաև օտարալեզու նյութերի ու ֆիլմերի թարգմանությունները, որոնք սովորողների համար ոչ միայն տեղեկատվական կլինեն, այլ նաև թարգմանչական հմտությունների զարգացմանը կնպաստեն:

Նախագծի երկրորդ փուլում  նախատեսվում  են ճամփորդություններ և նկարահանումներ` հարցազրույցներ, տեսանյութեր և այլն, քանի որ սովորողներն արդեն կունենան  որոշակի գիտելիք, և հարցազրույցների ու հանդիպումների ժամանակ արված հարցադրումներն արդեն որոշակի կլինեն:

Երրորդ փուլը  ֆիլմի սցենարն ամբողջացնելու և մոնտաժելու համար է:

 

Ուսումնասիրման թեմաներ-ուղղություններ (ցանկը բաց է, կարող եք նոր առաջարկություներ անել)

Բնապահպանությունը ևջուրը

                        Քաղցրահամ ու աղի ջրեր

                        Ջրային պատերազմներ

                        Աղտոտված ու մաքուր ջուր

                        Ինչ ջուր ենք խմում 

                        Սևան

Մշակույթ և ջուր

                        Ջրի կիրառությունը կենցաղում

                        Ջուր և բանահյուսությունը` հեքիաթներ, լեգենդներ, ասացվածքներ և այլն

                        Ջուրը էպոսներում

          Համեմատություններ` ՍասունցիԴավիթ- Արթուր արքա

                        Ջուրը և Աստվածաշունչը

Ջուրը և ջրի հետ կապված ծեսերը.

                          Մկրտություն

                          Վարդավառ

                          Ջրօրհնեք                               

       Ոտնլվա

                          Գերեզմաներից տուն դարձողները լվացվում են, հետո նոր տուն մտնում

            Ջուրըև երաժշտությունը

Քիմիան և ջուրը

                                   Ջրի բաղադրությունը, քիմիական կառուցվածքը

                                   Խմելու համար նախատեսված ջրի բաղադրությունը

                                   Կարելի՞ է խմելու ջուր ստանալ օվկիանոսային կամ ծովային ջրից: Ինչո՞ւ:

Ֆիզիկան ու ջուրը

                             Ջրի կառուցվածքը

                             Ջրի ֆիզիկական հատկությունները

Կառուցվածքային փոփոխություններ` ջերմաստիճանի փփոխությունների ժամանակ

Ջրի կառուցվածքային փոփոխությունները երաժշտության, աղոթքի, դրական ու բացասական խոսակցությունների ու էմոցիաների հետևանքով

Աշխարհագրություն և ջուր

                            Գետեր, լճեր, ծովեր, օվկիանոսներ և այլն

                            Ջրային ռեսուրսներ

Գիտական նոր բացահայտումներ

                            Գիտահանրամատչելի ֆիլմերի թարգանություներ

                             Տարբեր հոդվածների թարգմանություններ

Ջրի թանգարաններ

 

Նախագիծը կրթահամալիրի համար շահեկան է ոչ միայն ուսումնական առումով, այլ նաև ատաքին կապերի հաստատման համար: Միջազգային շատ կառույցներ իրենց ուշադրության կենտրոնում են պահում ջրին ու դրա հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Նախագիծը լավ կազմակերպելու դեպքում հնարավոր կլինի դրամաշնորհային ծրագրեր իրականացնել:

Բացի այդ նախագծի մասնակից սովորողների համար հնարավոր կլինի ջրի հիմնախնդիրներին վերաբերող տարբեր ստուգատեսների ու գիտժողովների մասնակցել, ինչպես Թբիլիսիում  մեր Էկոհայրենագիտական ակումբը մասնակցեց Ջրի ստուգատեսին:

 

info.mskh ակումբ

Աստղիկ Մարկոսյան [email protected] 

Նոյեմի Անդրեասյան [email protected]