• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սյունիքը և մենք

  Սյունիքում դեռ թևածում է Վահագն Վիշապաքաղի ոգին: Սյունիքում դեռ ղողանջում են Տաթևի քրիստոսաբույր զանգերը: Սյունիքում առավելագույն և նվազագույն աշխատավարձերի քանորդը մոտ հազար է:

  Սյունիքը սրբազան Խուստուփի, համեստացած Որոտանի, անձուկ Ողջու և մարտնչող Սոսիների մայրն է: Սյունիքը լեռների պես պարզ և բազմաշերտ մարդկանց, վարկաբեկված հայրենասերների, շինծու հերոսների և անաղմուկ արարողների աշխարհն է: Սյունիքը Գարեգին ՆԺդեհի հակասական էության ֆիզիկական քարտեզն է:

  Մենք այստեղ ենք, որ շարունակենք ճանաչել Մեր Հանրապետությանը, միմյանց և ինքներս մեզ: Մենք այստեղ ենք, որ շարունակենք բարձրաձայն կարդալ հայոց պատմության թաքցվող էջերը:     Մենք այստեղ ենք, որովհետև այլ կերպ լինել չէր կարող:

                                             Աշոտ Տիգրանյան   Դավիթ Կարապետյան