• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հունիսի 14. Բռնադատվածներ

Հունիսի 14-ը բռնադատվածների օրն է: Սա թերևս հուսանք, որ նորություն չէ: Ինչպես գիտենք կրթահամալիրում փորձում է հաստատվել և շարունակական բնույթ կրել «Բռնադատվածներ» նախագիծը: Եվ հենց այս նախագծի շրջանակներում և ընդհանրապես մարդկային տեսանկյունից` այցելեցինք անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար: Ցանկանում ենք տեղեկացնել, որ հուշաքարը գտնվում է փակ տարածքում և բացվում է միայն հունիսի 14-ին: Հոծ բազմություն…ո’չ…միայն մի քանի ազգագրագետներ և բռնադատվածների բարեկամներ: Սա իրոք ցավալի է, քանզի ներկա էին մոտ քսան հոգի: Մի քանի հարցազրույցներ վերցրեցինք: Մարդկանց հետաքրքրում էր` ով ենք մենք, որովհետև լրագրողների ոչ մի նշույլ, ոչ մի հետք: Հարցազրույց Էին վերցնում միայն ազգագրագետների խումբը: Իհարկե ձայնագրությունից պարզ կդառնա մարդկանց հոգեվիճակը, մտորումները, խնդիրները… Հունիսի 14-ը պարզապես օր չէ…