• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջին անգամ

Առաջին անգամ Վրաստանում... Հրաշալի տպավորություններ, հետաքրքիր մթնոլորտ, ջերմ միջավայր: Մի քանի ժամ է, ինչ գտնվում եմ այստեղ: Ու այդ մի քանի ժամում հասցրել եմ ստանալ բավականին շատ դրական էմոցիաներ: Օրը՝ մայիսի 26: Վրացիներն իրենց անկախության օրը նշում են բավականին մեծ շուքով: Շքեղ տոնախմբություն, ոգևորված պարային խմբեր, մեծ բազմություն: Այս միջավայրում մի քանի ժամ անցկացնելուց հետո գնացի այն հյուրընկալ մարդկանց տուն, ովքեր համաձայնել էին ինձ գիշերելու տեղ տալ: Երեկոյան հաճելի զբոսանք, որին միացան նաև մեր մյուս ընկերները: Արկածներն անխուսափելի էին: Ավելի մանրամասն կպատմեմ հաջորդ նյութերում: