• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշնանային արշավի ամառային գագաթը

Երբ «Ճանաչենք Նժդեհին» նախագիծը հասավ իր կուլմինացիոն պահին, մենք հասկացանք, որ չենք կարող շրջանցել բռնադատվածների թեման, և դա դրդեց մեզ սկսել նոր նախագիծ` «Բռնադատվածներ»: Նախագծի մեկնարկը պարզ էր, որ կլինի հենց արխիվում աշխատելը, ինչը և պսակվեց հաջողությամբ: Արխիվում աշխատանքներ ծավալելու սկզբնական շրջանում մեզ ընդունում էին թերահավատությամբ, բայց երբ տեսան, թե մենք ինչպիսի բեղուն և կենտրոնացված աշխատանք ենք ծավալում, և ամենայն լրջությամբ հերթով կատարում նախագծային աշխատանքը, մեր հանդեպ հարգանքն ու բարյացկամությունը բարձրացավ, և աշխատակիցները սկսեցին ամեն կերպ օգնել և աջակցել մեզ, որպեսզի մեր ուսումնասիրությունները ավելի արդյունավետ լինեն: Եվ, ահա, մենք հասել ենք այն մակարդակի, որ կարողանում ենք առանց ինչ- որ խնդրի աշխատել փաստաթղթերի եհտ, թյուրըմբռնումը մեզ մոտ արդեն խնդիր չէ, այն բավական արագ վերանում է, մենք սովորել ենք աշխատել թե՛ ձեռագիր, և թե՛ տպագիր փաստաթղթերի հետ, անգամ մենք իմացանք այնպիսի բաներ, որոնք տեղ չեն գտել մեր պատմության գրքում, բայց պակաս կարևոր չեն շատ ինֆորմացիաներից: Հարկ եմ համարում նշել նաև այն, որ մենք ձևակերպեցինք այնպիսի վարկածներ, որոնց երբևիցէ չէինք հանդիպել, դրանք ծնունդ առան հենց փաստաթղթեր ուսումնասիրելիս, և դրանց հետ կապված այլ ուսումնասիրություններ անցկացնելիս:

Արխիվային աշխատանքների առաջին փուլը մենք համարում ենք գրեթե ավարտված, քանզի մենք այն արխիվում շարունակելու համար ունենք խնդիր` գտնել և ուսումնասիրել այլ արխիվային գործեր, ինչպես նաև բանավոր հիշողությունների գրառումներ, որոնք ինչ- ինչ պատճառներով չկան Հայաստանի Ազգային արխիվում, և մեր անձնական կապերով մենք կարողանում ենք գտնել այդ խճճված կծիկի ծայրը, որը բռնել անընդհատ խանգարում են անհեթեթ մտքեր և խնդիրներ, որոնք իրենց աներևակայելի չափերի փոքրությամբ  հանդերձ դառնում են լուրջ պատնեշ, որը կոտրել հնարավոր է, բայց վտանգավոր:

Նախագծերի իրականացման շրջանակները մեծանում են թե՛ անվանական, և թե՛ տարածքային առումով, և ինչպես ասել է Անանուն Իմաստասերը. «Գաղափար չծնող գաղափարը մեռելածին է»: