Տիար Գևորգն այսպես սկսեց իր հրաժեշտի խոսքը: Նա նաև իրեն հատուկ ժպիտով ասաց, որ 12-րդցիները շատ խորամանկ են եղել, ինչքան էլ բարկացել է, հասկացել են, որ իսկական չի ջղայնացել:
Ինչպես հասկացաք Ավագ դպրոցի ակումբում տեղի ունեցավ 12-1 և 12-2 դասարանցիների վերջին դասը:
Ուսուցիչները տալիս էին իրենց վերջին խորհուրդները: Ընկեր Վահրամն ասաց, որ ռադները քաշեն, գնան ու տվեց մի քանի խորհուրդներ՝ ընտրությունների ժամանակ գումար չվերցնել, բուհ ընդունվելիս կաշառք չտալ և չվերցնել:
Սիլվա Հարությունյանն ասաց, միշտ սիրեն ու կարողանան հաղթահարել դժվարությունները, աղջիկները լավ մայրեր դառնան, իսկ տղաներն էլ՝ լավ հայրեր: Աշխատանքը միշտ էլ կա, այն ոչ մի տեղ չի փախչի, կարևորն ու առաջնայինը ընտանիքն է:
Ընկեր Անահիտ էլ ասաց, որ կարևորեն առողջությունը, քանի որ հիվանդ մարդը ուրախ ու երջանիկ լինել չի կարող:
Պատվելի Թամարը, միսս Շուշանը, ընկեր Բախշյանն էլ գեղեցիկ խոսքեր ու բարեմաղթանքներ ասացին:
Տիկին Ելենան ու ընկեր Էմանուելն էլ իրենց անակնկալը ներկայացրին՝ տիկին Ելենան կարդաց Համո Սահյանի բանաստեղծությունից մեկը՝ ընկեր Էմանուելի նվագակցությամբ:
Միջանցքում աղջիկներից ոմանք չէին կարողանում պահել իրենց արցունքները...
Լիլիթ Հարությունյան
Info.mskh լրատու