• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։ Տաճարի արտաքին պատերը զարդարված են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով, որոնք չեն խախտում պատերի հարթությունը։  Զարդաքանդակները ստեղծելիս Մանվելը հաշվի է առել հնարավոր դիտանկյունները և տարբեր ժամերի լուսավորությունը։ Պատերից մեկի վրա Գագիկ Արծրունու դիմաքանդակն է, կողքին՝ ողջ հասակով Քրիստոսը, որին արքան պարզում է եկեղեցու մանրակերտը։ Աստվածաշնչի թեմաներով որմնաքանդակներից մեկի վրա պատկերված է Ադամի և Եվայի առասպելը՝ արարումից մինչև դրախտից արտաքսում։ Արևելյան ճակատին պատկերված են Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները։ Եկեղեցու պատերից մեկին պատկերված է խաղողի մշակման ողջ ընթացքը՝ որթը տնկելուց մինչև գինու պատրաստելը։