• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առարկայական ծրագրին ներկայացվող պահանջներ

2013-2014 ուսումնական տարի

Դասընթացի, ակումբի ծրագիրը (այսուհետ` ծրագիր) շարունակում-լրացնում է նախորդ ուսումնական տարվա ծրագիրը։

  1. Ուսումնական միջավայրի պահանջներ.
  • ուսումնական կաբինետ
  • համացանցում ուսուցման միջավայրը (կայք, ուսուցչի բլոգ….)
  • ուսուցչին անհրաժեշտ գործիքներ և նյութեր
  • սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր
  • ուսումնական նյութեր (դասագիրք, ձեռնարկ, էլեկտրոնային ռեսուրս և այլն)
  1. Բովանդակությունն ըստ դասարանների, այդ թվում`
  • ձևավորվող (զարգացող) կարողություններ, հմտություններ, գիտելիք
  • մեդիա (գործիքներ, համակարգչային ծրագրեր,  կրթահամալիրի կայք) հմտություններ
  • իրականացվող ընդհանուր և սովորողի ընտրությամբ ուսումնական նախագծերը, այդ թվում`  կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր
  1. Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը.
  • ուսումնական պարապմունքների` դասերի, ակումբային պարապմունքների  կազմակերպման մեթոդական նկարագրություն.
  • ծրագրով անհրաժեշտ ուսումնական նյութերի (էլեկտրոնային և տպագիր գրականություն, ֆիլմեր, այլ) մեդիափաթեթի ստեղծման և դրանց օգտագործման մեթոդական նկարագրություն.
  • ուսումնական նախագծի մշակման-իրականացման կազմակերպման մեթոդական նկարագրությունը.
  • սովորողի ինքնուրույն յուրացման նյութը (ընթերվող ուսումնական գրականություն). սովորողի ինքնակրթության (մասնագիտական ընթերցանության) կազմակերպման մեթոդական նկարագրություն.
  • ուսումնական ճամփորդությունները. ծրագրով նախատեսված ճամփորդության կազմակերպման մեթոդական նկարագրություն
  • մասնագիտական փորձառությունները. փորձառության կազմակերպման մեթոդական նկարագրություն
  • ծրագրով որոշված ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների մասնակցության կամ կազմակերպման մեթոդական նկարագրություն
  • դասավանդողի և սովորողի ուսումնական բլոգների (բլոգի համապատասխան բաժնի) վարմանը  ներկայացվող պահանջներ
  1. Հատուկ ուսուցում. այդ թվում` սովորողների հետազոտական աշխատանք. (հնարավոր հետազոտական աշխատանքների թեմաներ` իրենց անոտացիաներով, որոնցից սովորողները կարող են խմբով կամ անհատապես ընտրել իրենց ընտրությամբ, դրանց կատարման ժամկետները) և հատուկ կարիքներով սովորողների աշխատանք
  2. Սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ
  3. Ստուգման և կիսամյակային, տարեկան գնահատման կարգը. սովորողի ուսումնական բլոգի (բլոգի համապատասխան բաժնի) բովանդակությունը, ինքնաստուգման, ստուգողական առաջադրանքների ժամանակացույցը և բովանդակությունը
  4. Այլ