«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Դիադինն ուներ իր բերդը, որը գտնվում էր Արածանիի ժայռոտ ափին։ Մինչև 1843 թվականը այն կանգուն էր, իսկ հետագայում վերածվել է ավերակների կույտի։ Գյուղաքաղաքում կար հայկական մեկ եկեղեցի ս. Աստվածածին անունով։
Կային վարչական շենքեր, հեռագրատուն, Դիադին անունով մի ավերակ վանք և այլ կառույցներ ու հնություններ։ Դիադինի համար յուրովի հանգստավայր էր վերը նշված հանքային ջրերի շրջանը, որտեղ բնական վիճակում լոգանք էին ընդունում հոդացավերով տառապող տեղացի և եկվոր հիվանդները։
Կամրջից մի փոքր հեռու, Արածանիի աջ ափին գտնվում է Դիադինի հանքային ջրերի մեծ ակը՝ գլխավոր Գերմավը։ Ջրի ջերմությունը շատ բարձր է. ականատեսների վկայությամբ նրա վրա նույնիսկ կարելի է ոչխարի միս եփել:
Դիադինի լուսանկարները