• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գնացի՞ք

 

Առավոտ: Երևանի ժամանակով ժամը 10:02: Մենք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում ենք: Եկել ենք ճանապարհելու մեր վրացի ընկերներին: Արդեն 10:10 է, նրանք չկան: Երեկ mskh-ում տեսանք, գրված էր, որ ժամը 10-ին էստեղ պիտի լինեն: Արդեն 10:15, բայց նրանք, միևնույն է, չկան:

Զանգենք, բայց ո՞ւմ: Մեկին, ով տեղյակ կլինի ամեն ինչից, այսինքն՝ տիար Բլեյանին: Զանգեցինք ու տիարն ասաց, որ մեր վրացի հյուրերը ավելի շուտ՝ ժամը իննին են ճանապարհ ընկել, քանի որ երեկոյան պիտի էնտեղ ելույթ ունենային: Հետո առաջարկեց եկեղեցի գնալ ու ասաց, որ լավ առիթ էր կիրակի օրը հանդիպելու համար (է՜հ, տիար Բլեյան, ստացվեց այնպես, որ մենք այսօր մի անգամ էլ պիտի տեսնվենք): 
Դե, մի քիչ տխուր էր: Էկան ու Աննին գնացել էին առանց մեզ տեսնելու, իսկ մենք նրանց համար նվեներ էիք պատրաստել: 

Երկար ժամանակ լուռ ու մունջ նստարանին նստելուց հետո մտածեցինք, որ էլի տեսնվելու առիթներ կլինեն ու մի քիչ ուրախացանք: Ու ուրախ-ուրախ որոշեցինք նյութ գրել ու ասել՝ բարի ճանապարհ, ընկերներ: Ասել, որ էլի ենք տեսնվելու, ասել, որ կարոտելու ենք: Հետո հիշել, որ դուք հայերեն չեք հասկանում ու մեր գրածն էլ չեք հասկանա: Հետո էլ հիշել, որ վրացերենի խումբը միգուցե աջակցի մեզ ու մեր գրածը վրացերեն թարգմանի: 

Ու կկարոտենք ձեր կիսառուսերենին, կիսաանգլերենին, ստեղծած նոր լեզվին, որով խոսում էինք ու իրար հասկանում: Ձեզ կկարոտենք:

Հ.Գ. Խոստանում ենք, որ Վրաստանում հանդիպելու դեպքում ձեզ անպայման կտեղեկացնենք, թե երբ ու որ ժամին ենք հետ վարադառնալու: