• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թբիլիսյան պլեների արդյունքները

Այսօր՝ մարտի 13-ին, վրացական օրերին շրջանակում Գեղարվեստի ավագ դպրոցը ներկայացրեց իր թբիլիսյան պլեների արդյունքները: Դեռ գարնանային արձակուրդներին նրանք մեկնել էին Վրաստան, որից հետո ստեղծվել էին ցուցադրության նկարները: Ներկա էին նաև Վրաստանից ժամանած մեր հյուրերը: Ցուցահանդեսը լուսաբանում էին «Միր» և «Կենտրոն» հեռուստատեսությունների լրագրողները: Ցուցադրության ընթացքում ներկայացվեցին բազմաթիվ նկարներ, լուսանկարներ, վիդեոներ։  10-րդ դասարանի սովորող Հայկ Գրիգորյանը անընդհատ բոլորի ուշադրության կենտրոնում էր. որպես թբիլիսյան արձան նստել էր դաշնամուրի դիմաց: Ընկեր Քնարիկի խումբը ներկայացրեց նաև փոքրիկ էտյուդ: 

Ցուցահանդեսն օրիգինալ էր նրանով, որ երաժշտության փոխարեն հնչում էր միայն ջրվեժի խշշոց: 

Մարի Քեչեչյան

Նկարները` Հռիփսիմե Մարտիրոսյանի