• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գարնանային ուսուցչական դպրոց. օր I

Այսօր` 25.03.2013-ի  վաղ առավոտյան, երբ բոլոր դպրոցներն, աշակերտներն ու ուսուցիչները արձակուրդի մեջ են, իսկ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշխույժ ու բուռն մթնոլորտ է: Ինչպես միշտ առավոտյան պարապունք Մարմարյա սրահում, բայց այս անգամ ուսուցիչներն էին վարում: Երգչախումբն էլ, այս շաբաթ ամեն առավոտյան պարապելու է: Ի դեպ այսօր ուսուցչական մեր երգչախմբի պարապմունքի տիար Բլեյանն էլ եկել: Նա, ցավոք, մեզ հետ չերգեց, բայց ասաց, որ լրջորեն պատրաստվենք մայիսին Արցախ մեկնելուն և այնտեղ համերգ տալուն: 

Այսքան շատ էներգիա միայն կրթահամալիում կարող եք ստանալ: Առավոտյան ընդհանուր պարապունք, երգչախմբի պարապունք, պարեր, երգեր և նաև գիմնաստիկա: Այս ամենին մասնակցելուց հետո ուսուսիցները հոգնելու փոխարեն կարծես լիցքավորվել են: Իսկ քոլեջն էլ այս օրերին իր մշտական դասերին է: Կրթահամալիրում հանգիստը և առողջ ապրելակերպը համակցված են իրար:

Լիլիթ Հարությունյան

Լուսանկարները` Ռուբեն Եսայանի, Լիլիթ Հարությունյանի

Info.mskhլրատու