• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սովորողների ստեղծականության հովանավորներին

Հարգելի բարեկամներ.

2013թ. մարտի 26-ից 31-ը Արցախի Վանք գյուղի «Գանձասար» ճամբարում կազմակերպվում է Հայաստանի և Արցախի հանրակրթական դպրոցների սովորողների օլիմպիական գարնանային ճամբարը: Հանրակրթական Դիջիթեք 2013-ի 80 մրցանակակիր-մասնակիցներ` Արցախից, Լոռու մարզից, Վայոց ձորից, Երևանից, ստեղծագործական հավաքի ընթացքում կամփոփեն Հանրակրթական Դիջիտեք 2013-ը, կքննարկեն 2014-ի ծրագիրը, կյուրացնեն նոր տեղեկատվական կրթական տեխնոլոգիաներ: Նրանք կծանոթանան միմյանց, Մարտակերտին, Արցախին, կիրականացնեն հայրենագիտական ճամփորդություններ: Ծրագիրը, որ ՀՀ ԿԳ նախարարության պատվերով և Արցախի ԿԳ նախարարության աջակցությամբ իրականացնում է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, շարունակական է, և ամեն տարի կընդգրկի նորանոր դպրոցներ:

Ծրագրի զարգացումը կախված է նաև ձեզանից: Մեկ ուղեգրի արժեքը 25000 դրամ է: Եղեք հովանավորը, ձեռք բերեք ուղեգիր (ուղեգրեր) և անվանական հանձնեք սովորողին: Ուղեգրի վրա նշվում է նաև հովանավորի անունը: Տեղեկատվությունն այդ մասին հրապարակվում է Հանրակրթական Դիջիթեքի կայքում: Ճամբարական գործունեության լուսաբանմանը  կարող եք հետևել mskh.am-ում: 

Հարգանքով` ճամբարի ղեկավար Մարիետ Սիմոնյան