• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրեական տեսակետ (Հատված Ռուսաստանի հրեաների գլխավոր ռաբբի Ադոլֆ Շաևիչի հարցազրույցից)

Հրեական տեսակետ

(Հատված Ռուսաստանի հրեաների գլխավոր ռաբբի Ադոլֆ Շաևիչի հարցազրույցից)

-         ……. Երբ առաջանում էր հուդայականությունը չկային ռուսները, չկային քրիստոնյաները: Կային  կռապաշտներ,որոնց, իսկապես,  հուդայականները վերաբերվում էին շատ վատ: Հենց նրանց դեմ են ուղղված Թորայի բոլոր  բացասական կոչերը, այլ ոչ թե որևէ ազգի կամ կրոնի:

-         Այսինքն`  «գոյ»-ը  «կռապաշտնե՞րն» են:

-         <<Գոյ>> - ը «Ժողովուրդն» է: <<Իզրաիլ Գոյ Քադոշ>> նշանակում է <<Իսրայել – սրբազան ժողովուրդ>>:

-         Սրբազան ժողովուրդ, աստվածընտրյալ ժողովուրդ: Դա նշանակու՞մ է, որ հրեաները մյուսներից լավն են:

Ոչ չի նշանակում: Բարձրյալն ընտրել է հրեաներին, որպեսզի նրանց հանձնի ուսմունքը:  Մովսեսի 10 պատվիրանները կյանքի հիմքն են: Մովսիսական պատվիրանների վրա է հիմնվում  նաև քրիստոնեությունը: Ես համարում եմ, որ մենք քրիստոնյաների և մուսուլմաների հետ նույն Աստվածն ունենք: Չնայած կարող է պատահել, որ ոչ բոլոր ռաբբիններն ինձ հետ համաձայնեն: Հարցազրույցի լրիվ տեքստը այստեղ: