Նկարագրություն:
Երկու լուր ունեմ հայտնելու: Մեկը՝ լավ, մյուսը՝ շատ ավելի:
Սկսում եմ շատ ավելի լավից: Ես այլևս ամենափոքր Բլեյանը չեմ: Ուռա՜: Ծնվել է Էդուարդ Բլեյանը, իմ Արամ ապերի առաջնեկը: Պաչիկներ Էդուարդիկին: Պաչիկներ ու խաղալիքներ:
Ես փոքր չեմ: Մեծանում եմ: Համեցեք, հիացեք իմ հինգերորդ, առաջին ժանիք ատամով: Հիմա ես աջ ու ձախ կծում եմ ու կրծում … բոլորին, ամեն ինչ: Ես գայլուկի պես ոռնում եմ, կրծոտում մեր բազմոցը ու մայրիկից կաթիկ եմ պահանջում: