• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գարեգին Նժդեհ և ցեղակրոնություն. երեկ, այսօր, վաղը

 

 

Գարեգին Նժդեհը և ցեղակրոնություն. երեկ, այսօր, վաղը

(էսսե)

 

Արի՜ւն-հեղեղ յորդեց այս սուրբ ձորերէ,

                                                                           Բայց չի փախիս, փարե՛ երկրիդ, զայն սիրէ՛,

                                                                  Հողիդ վըրայ գերի մ’ըլլա՛ր, այլ տիրէ՛…

        Ռուբեն Սևակ

Գարեգին Նժդեհը եղել է հայ պետական, ռազմական և քաղաքական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր: Նա ում սպասում էր հանճարեղ Ռուբեն Սևակը «Բնախօսական օրէ՛նք մ’է որ մարմինը իր մէջէն քիչ-քիչ կը չեզոքացնէ, կ’անջատէ, կը վտարէ այլասերած մասերը: … Հեռու՜ մենէ` ախտագին մտաւորականներ: Դուք ցեղին ուղեղն էք, բայց երբ այդ ուղեղը ուրիշ կերպ չի կրնար խորհիլ քան յուսահատեցնելով մեր կենսունակութիւնը, մենք պիտի փրցնենք ու նետենք այդ ուղեղը: Մենք նոր միտքեր, նոր սիրտեր, նոր հոգիներ պիտի դարբնենք: Մեզի առողջ ու երիտասարդ մտաւորականներ պէտք են: Ձուկն իր գլխէն կը հոտի, ազգն` իր մտաւորականներէն: Անո՛նք են ցեղի մը գլուխը»: (Ռուբեն Սևակ, «Այլասերում», Լօզան, 1911):

Ցեղակրոն նշանակում է Ցեղը կրող, այսինքն ցեղաճանաչ, իսկ Ցեղաճանաչությունը ազգի մաքուր մնալու ամենամեծ նախապայմաններից է: Ցեղակրոն շարժումը ստեղծվել է ԱՄՆ-ում Գարեգին Նժդեհի կողմից: Շարժման նպատակն էր օտարեր կրներում ապրող հայ սերունդներին համախմբել մեկ գաղափարի շուրջ: 

«Որտեղ էլ լինի ցեղակրոնը, ինչպիսի ընկերային դիրք էլ գրավի, նա կշարունակի մնալ հպատակն ու մարտիկը Հայաստանի: Ցեղակրոն շարժման առաջացրած խանդավառությունն ու ձեռք բերած հաջողությունը աննախընթաց երեւույթներ էին մեր գաղութներում: Մեկ ու կես տարվա ընթացքում այն իր դրոշի շուրջը համախմբեց մոտ 6000 երիտա­սարդների ու պատանիների, որոնք երդվել էին Հայաստանից դուրս եւս հայ մնալ»: (Գարեգին Նժդեհ, ինչո՞ւ ստեղծվեց Ցեղակրոն շարժումը) 

Գարեգին Նժդեհին հաջողվում էր իր ժամանակներում համախբել հայ սերունդներին: Բայց ի՞նչ է կատարվում մեր օրերում` ցեղակրոն շարժումը ասոցացվում է կրոնի հետ և ոչ ոք չի ուզում կատարել «կրոնափոխություն»: Արդյունքում գնալով մոռացվում է և՛ Նժդեհը, և՛ցեղակրոնը, մեծանում է արտագաղթը ներգաղթի փոխարեն: Իսկ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվի տարիներ անց, երբ հասարակությունը գրեթե լիովին կմոռանա Նժդեհին և իր ցեղակրոնը: Մարդիկ կսկսեն մոռանալ իրենց ով լինելու մասին, կմոռանան իրենց բնակավայրի մասին և կդառնան թափառականներ, ինչն էլ կբերի մեր հազարամյակների պատմություն ունեցող երկրի կործանմանը: «Դժբախտաբար, ազդեցութիւնները իրենց կնիքը պիտի դնէին մեր մտածողութեան վրայ: Ուշացաւ, շատ ուշացաւ մեր ազատագրումն օտար մտածողութիւնից»:

Պետք է ճանաչել Գարեգին Նժդեհին և ցեղակրոնությունը ճանաչելու համար ինքներս մեզ, որը կօգնի մեր ազգին ոտքի կանգնել: Գնալով սերունդները կդառնան ավելի հետևողական իրենց երկրի ու ազգի հանդեպ, մեկ խոսքով` իրենք իրենց հանդեպ: Նրանց հայրենասիրական ոգին կօգնի ազգին հարմարվողական վիճակից դուրս գալ և պատրաստ լինել ներքին կամ արտաքին, ուղղակի կամ անուղղակի  արհավիրքներին  ու  մարտահրավերներին:
«Սակայն ստո՜յգ, ստո՜յգ կ’ըսեմ ձեզի, վտանգը մեծ է, շատ մեծ, աւելի՛ մեծ, քան կընանք ենթադրել: Ժամանա՛կն է հակազդելու, հակազդե՛նք:
Մեզի նոր Ոսկե դար մը պէտք է, նոր Ոսկե դա՛ր մը:
Այլասերու՞մ, ո՛չ, Վերածնու՜նդ…»: (Ռուբեն Սևակ, «Այլասերում», Լօզան, 1911):

Սկսելը հեշտ է, շարունակելը` դժվար: Մենք ենք շարունակողը: «Ազգերն իրենց ճակատագիրը բարւօքելու մի հատիկ միջոց ունեն– պատճառագիտական մտածողութիւնը: Այդ մտածելակերպն է պակասում օրուայ հայուն: Այդ պակասով է պայմանաւորւում մեր դժբախտութիւնը: Գիտական է այդ մտածողութիւնը: Անհատներնու հավաքականութիւնները սրա միջոցով են ազդում անցքերի ընթացքի վրայ եւ իրենց զերծ պահում դիպուածի հարուածներից: 

Ոգեսպառուած իմտածողութիւնը ժխտական է լինում:
Այդպիսին է օրուայ հայկականը: Ազգի հետ եւ ազգի առջեւ խօսողի համար ներելի չէ՛ մտածումի ստորութիւնը:
«Սովորեցէք լաւ մտածել– այդ է բարոյականի հիմքը»:
Սովորեցէք հայօրէն մտածել– դա՛ է ազգային բարոյականիհիմքը»: (Գարեգին Նժդեհ, «Խօսակցութիւն մը Զօրավար Գ.Նժդեհի հետ», «Ռազմիկ», 1943թ., թիւ 169-174)

 

Հեղինակներ` Նարեկ Հովակիմյան, Արեգ Հովակիմյան, Վահե Ղարիբյան 

    

 

 

 

 

    

 

 

ն