• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Սարգսի տոնը

«Սուրբ Սարգիս» տոնի նախագիծ

Հունվարի 26-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է սիրո բարեխոս սբ. Սարգսի տոնը: Այն լայն կիրառում է ունեցել ժողովրդի մեջ ու շատ սիրվել է: Արարատյան Հայարետական թեմը ամեն տարի մեծ շուքով նշում է  այս տոնը: Եկեք միանանք թեմին և յուրովի մասնակցնենք Սիրո տոնին:

Առաջարկում ենք տոնի իրագործման նախագիծը: Նախագիծը բաց է, ընդունում ենք նոր մտքեր:

1.      Նախագծի առցանց քննարկում

2.      Սուրբ Սարգսի ու նրա որդու մասին նյութերի հրապարակում

3.      Ազգագրական նյութերի հրապարակում- ժողովրդական կատարումը

4.      Սբ. Սարգիս զորավարը որպես զինվորական- Բանակի օրվան ընդառաջ

5.      Սիրային էլեկտրոնային բացիկներ

6.      Մեծերի (բանաստեղծներ, նկարիչներ, երաժիշտներ, գրողներ և այլն)` սիրային խոստովանությունների, նամակների հրապարակում կայքում

7.      Աղաբլիթի հյուրասիրություն

8.      Մեդիա-աղաբլիթ

9.      Մեդիաուրբաթի ժամանակ ամենահամարձակների կողմից սիրային խոստովանություն

10.  Թատերական ներկայացումներ

11.  Սուրբ Սարգսի տոնն ընտանքիում

12.  Սարգիսների ու Սարգսյանների տոն

o   Վիճակագրություն Սարգիսների ու Սարգսյանների քանակի մասին

o   Հետաքրքիր Սարգիսներ ու Սարգսյաններ

o   Մեր կրթահամալիրի Սարգիսներն ու Սարգսյանները

13.  Տոնին հատուկ երգեր

14.  Նախագծի շրջանակներում կատարված աշխատանքները կարող են դիտվել որպես մեդիաօլիմպիադայի նյութեր

15.  Լավագույն նյութերին ու ամենակտիվներին սպասում են մրցանակներ Արարտյան Հայրապետական թեմի Մամլո դիվանի կողմից

 

Նոյեմի Անդրեասյան

Սյուզի Մարգարյան