• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լույսը բարի, օրը բարի, տարին բարի

  Բարի լույս...

Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո:

Եկեսցէ արքայութիւն Քո:

Եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր:

Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք

Մերոց պարտապանաց:

Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն:

Այլ փրկեա զմեզ ի չարէ:

Զի քո է արքայութիւն եւ զորութիւն,

Եւ փառք յաւիտեանս:

Ամէն:

Զար-զընգը                                  Թող զնգան զանգերն ամանորյա

Happy, happy Nwe Year             3-րդ դասարանցիների կենդանի բացիկը

Ուրախ մարմնամարզություն   5 տարեկաններն, է՛

Գնա՞նք Իտալիա պարելու: Գնացի՜նք…

Հիմա ռուսերեն ենք  պարո՜ւմ…

Այ քեզ տոնածաաաառ

Երևանցիների ընտանեկան երգը գիտե՞ք…Իհարկե գիտեք…Սա մեր նվերը ձեզ

Օրվա համար՝ Քրիստոս ծնավ և հայտնեցավ Այսօր տոն է Սուրբ Ծննդյան

Օրվա ուրախ հեքիաթը՝ ընթերցարանի համար՝ Ջանի Ռոդարի

Ալիսա-գլորիկը

Ալիսա-գլորիկը

Հիմա ես քեզ կպատմեմ Ալիսա-Գլորիկի մասին: Ինչո՞ւ են նրան   «Գլորիկ»  ասում: Որովհետև նա շարունակ գլորվում- ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապիկը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.

 _Ալիսա՜… որտե՞ղ ես, Ալիսա՜:

_Այստեղ եմ, պապի՜կ:

_Ո՞րտեղ՝ այստեղ:

_ Եսիմ…:  Զարթուցիչի մեջ:  

Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ:  Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»: 

Մի անգամ էլ պապիկը կանչում է նրան նախաճաշի.

 _Ալիսա՜… Որտե՞ղ ես:

_Այստեղ եմ, պապի՜կ::

_Ո՞րտեղ՝ այստեղ:

 _Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ՝ շշի մեջ…:

 _Ինչպե՞ս ընկար այդտեղ:  

_Ես շատ ծարավեցի, հետո, երբ ուզեցի շշից ջուր խմել, հանկարծ՝ թրը՛մփ… Եվ ընկա մեջը…

 Այո՛, նա ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված է շարունակ ոտքերը շարժել ու ձեռքերով թիավարել, որպեսզի չխեղդվի: Դեռ լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ, այնտեղ սովորել էր գորտի նման լող տալ:

 _Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:

Պապիկը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից:  Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է մարմնամարզությամբ պարապելը:

Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապիկն էր նրան փնտրում, և՛ տատիկն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու և այդպիսով քառասուն լիրա տնտեսելու:

  _Տեր Աստված, այ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատիկը: -Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:

 _Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:  Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով ճանապարհորդելիս  նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն արկղի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել արկղի մեջ, և, իհարկե, գլորվեց ներս: Գլորվեց ու… քնեց փափուկ սփռոցների մեջ:  Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜,  ո՞ւմ մտքով կանցներ, որԱլիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց  բոլորովին էլ չվախեցավ. Մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր… «Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էր մեկնումեկը մտածել ընթրիքի մասին, երբ Ալիսան կորել էր: Դե իհարկե՝ ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրիկն ու մայրիկը, նրանք բարկացան տատիկի ու պապիկի վրա:

 _Այդպե՞ս եք դուք երեխա խնամում:

_Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,_արդարացան պապիկն ու տատիկը:_Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին ցած ընկնում, բայց դրանից   առանձին վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:

 Մինչ այդ Ալիսան սպասելուց ձանձրացավ, նա մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել հատակը: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»

 _Սսս…,-ասաց հայրիկը,-կարծես ինչ-որ տեղ թակում են:  

Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:  

Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը:   Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով: