• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճենապակյա տոնածառ Բելգիայում

Ձմեռ պապիկի նստավայրը շարունակում է ներկայացնել աշխարհի այլընտրանքային տոնածառերը: 

Այսօր` Տոնածառ ճենապակուց: 

Բելգիական Հասսելտ գլխավոր հրապարակում  տեղադրել են ամանորյա տոնածառ` պատրաստված ճենապակյա սպասքից: Տոնածառի ստեղծման գաղափարը պատկանում է փոխքաղաքապետին, ով ցանկացել է այդ կերպ ցույց տալ, որ Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է, որը պետք է տոնել ընտանիքի հետ մեկ սեղանի շուրջ: Հասսելտի իննը մետրանոց տոնածառը կենտրոնական հրապարակում կանգնած կմնա մինչև հունվարի 7-ը: Այնուհետև ողջ սպասքը կկոտրեն մանր կտորների և այդ կտորներով խճանկար կպատրաստեն տեղի այգիներից մեկում:

Ինտերտետը քրքրեց Եղիկյան Լիան: