• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր ծես կրթահամալիրում. Ատամհատիկ

Դեկտեմբերի 12-ին, ժամը` 17:30, Սբ. Երրորդություն եկեղեցում մանուկների օրհնությամբ կմեկնարկի Ատամհատիկի ծեսը: Հրավիրում ենք 2011 թվականին ծնված սեբաստացիներին`հայրիկներով, մայրիկներով, տատիկներով, պապիկներով, քույրիկներով, եղբայրներով: Այնուհետև Գեղարվեստի դպրոցի ցուցասրահում կներկայացվի մեկամյա սեբաստացիների հաշվետու ֆոտոցուցադրություն: Իսկ հետո... ծիսական երգ-պար, խաղիկներ, բարեմաղթանքներ, կերակուրներ, անակնկալներ և ուրախություն... 

Ակտիվ եղեք, որպեսզի նոր ծեսը կայանա որպես համատեղ ստեղծագործություն:

Հ.Գ. Չմոռանաք ձեզ հետ բերել ձեր նորածիլ ատամիկները:

Միշտ ձեր` Դավիթ Սեբաստացի-Բլեյան 

Խխխ...