• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վարպետության դաս. սոցիալական մեդիայի «այբուբենը»

Հարգելի՛ գործընկերներ,

Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ 2012 թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 13:45-ին Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում կանցկացվի վարպետության դաս` «Սոցիալական մեդիայի «այբուբենը» խորագրով: Վարպետության դասը վարելու է տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Վարպետության դասի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ` սոցիալական մեդիայի գործիքների, դրանց արդյունավետ կիրառման, քարտեզանշման տեխնոլոգիաների, ինչպես նաև` քաղաքացիական լրագրության վերաբերյալ: Մասնակիցները կծանոթանան նաև համացանցում անվտանգության խնդիրներին:

Հանրային լրագրության ակումբի «Իմ լուրերը» (www.mynews.am) կայքի խմբագիր Արթուր Հարությունյանը վարպետության դասի շրջանակներում կներկայացնի www.mynews.am կայքի ընձեռած հնարավորությունները` որպես հանրային վերահսկողության հարթակ և գործիք: Հանրային թղթակցության միջոցով դրական փոփոխությունների հասած թղթակիցներ Արփինե Արզումանյանը և Ագնես Գասպարբեկյանը կկիսվեն իրենց պատմություններով:

Վարպետության դասին կարող են մասնակցել բոլորը, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով, քաղաքացիական լրագրությամբ:

Հարցերի դեպքում կարող եք կապվել Լուսինե Ավագյանի հետ` զանգահարելով 093-43-40-17 հեռախոսահամարին:

Վարպետության դասը կանցկացվի Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի առաջին մասնաշենքի երկրորդ հարկի 215 լսարանում, ժամը` 13:45 (Դավիթ Անհաղթ 10):

Վարպետության դասն անցկացվում է «Հանրային լրագրությունհզորացնելով հանրային թղթակիցների կարողությունները» նախագծի շրջանակներում, որը հնարավոր է դարձել իրականացնել ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի  միջոցով: Նախագծի նպատակն է խթանել Հայաստանում հանրային թղթակցության մշակույթի զարգացումը: Նախագծի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը նախատեսում է անցկացնել տարբեր թեմատիկ բովանդակությամբ հանրային թղթակցության դասընթաց-ճամբարներ, մրցույթներ: Կկազմակերպվեն նաև վարպետության դասընթացներ` ուսանողների համար:

Ծրագրով ստեղծված բովանդակությունը միմիայն հեղինակներինն Է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի կամ ՀԼԱ տեսակետները:

Master Class announcement_EUROPEAN REGIONAL EDUCATIONAL ACADEMY