• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Կարդացի և... » խորագրով ստեղծագործական շարադրությունների և էսսեների մրցույթ

Զարթոնք-89 հասարակական կազմակերպությունը և «Երիտասարդ լրագրողների առցանց  ակումբը»  հայտարարում են  «Կարդացի և...» խորագրով ստեղծագործական շարադրությունների և էսսեների  մրցույթ:

Մրցույթին կարող են ներկայացվել ստեղծագործություններ հետևյալ վերնագրերից մեկով.
 
1. Գիրքը , որը սովորեցրեց ինձ ապրել
2. Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին
3. Եթե շարունակեի իմ սիրելի գիրքը
4. Ո՞ր գրքում կուզենայի ապրել
 
Մրցույթին կարող են մասնակցել 9-12րդ դասարանի աշակերտներ ՝ ՀՀ և Արցախի  բոլոր դպրոցներից: Աշխատանքները կտեղադրվեն «Երիտասարդ լրագրողների առցանց  ակումբ»-ի բլոգում (www.armolimp.blogspot.com):
 
Մրցույթի գլխավոր մրցանակ էլեկտրոնային գիրք (Kindle Reader)է: Հատուկ մրցանակի կարժանանա ծրագրի բլոգում ամենաշատ ընթերցված և մեկնաբանված նյութը: Լավագույն աշխատանքները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով:
 
Աշխատանքները  պետք է լինեն 700-1100 բառի սահմաններում,Arial Armenian Unicode տառատեսակով, 12  տառաչափով գրված  ևուղարկվեն  [email protected] էլեկտրոնային հասցեին:
 
Մրցույթի վերջնաժամկետն է հունվարի 10-ը:
 
Խրախուսվում են ստեղծագործական մոտեցումը, նոր ու հետաքրքիրմտքերը: