• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի տոնի առաջին օրից

Կրթահամալիրում է լավելի աշխույժ  մթնոլորտ է, որը ողողված է միջոցառումներով, ցուցահանդեսներով, հյուրերով և ցուցադրություններով: Տոն է. Սեբաստացու օրերը սկսված են: Սրահըլ եփ-լեցուն էր հույրերով. մեզ շնորհավորելու էին եկել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Գանձայի թիվ 2 դպրոցի սովորողներն ու ուսուցիչները:  

Ներկաները պարեցի նարդեն սիրված դարձած ֆլեշմոբերը, երգեցին`«Քրիստոս իմեջ մեր ահայտնեցաւ» շարականը և իհարկե ասմունքեցին` «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:  Հանդիսատեսը բուռն ծափերով ողջունեց  «Հին հագուստներ ունորոճ» խորագրով ցուցադրության մասնակիցներին:

Ինչպես զրույցում նշեց կազմակերպիչներից Արփենիկ Մուրադյանը, ցուցադրությունը պատրաստվել է հատուկ Սեբաստացու օրերի կապակցությամբ: Խումբը, որը բաղկացած էր Նոր դպրոցի, Ավագ և միջին դպրոցների սովորողներից` նպատակ ուներ ցույց տալ հանդիսատեսին, որ  հին թվացող կտորները և շորերը ցանկության դեպքում կարող են նորի վերածվել ու կյանքի կոչվել:

-Կերպարների հեղինակները հենց սովորողներն էին` իրենց ճաշակով, ոճով, տրամադրությամբ, գույնային լուծումներով: Ի վերջո միախմբված աշխատանքը տվեց իր պտուղներ և մեր հանդիսատեսի ծափերը ամենահաճելի գնահատականն ու ապացույցն էին,- ասում է Արփենիկ Մուրադյանը: Շարունակելով խոսքը՝ վերջինս անկեղծացավ և նշեց, որ ստացվածը սպասելիքներից էլ ավելին է` ինչն էլ ուրախացնում և ոգևորում է իրեն ու իր խմբին:

Իրենց տպավորություններով կիսվեցին նաևմ ասնակիցները: Գոհարը խոստովանեց, որ նմանատիպ միջոցառմանը երկրորդ անգամ նույնպես մեծ հաճույքով կմասնակցի: Հաճելի զգացողություններն ու մթնոլորտը նույնիսկ մոռացել էին իր ամաչկոտության մասին: Եվ միակ բանը, որ նրան հիշեցրեց դրա գոյության մասին` հարցազրույցն էր:

Օրն իրոք հետաքրքիր անցավ ու ժամանակն էլ արագ գլորվեց: Այդ հետաքրքրության մի մասնիկը նաև լուսանկարների ցուցադրությունն էր: Մարմարյա սրահի հարևանությամբ բացվել էր «Ֆոտո էքսպո»  լուսանկարների ցուցհանդես: Կային նաև ձեռքով նկարված նկարներ:

Սրանք ֆոտոպատմություններ էին առօրյա կյանքի, աշխատանքի, մարդկային տրամադրության, ընկերների ու գեղեցիկ հուշերի մասին, որոնք էլ ավելի անմոռաց դարձանի շնորհիվ լուսանկարչական խցիկի: Նկարների հեղինակները մեր բոլոր դպրոցների սովորողներն էին: Յուրաքանչյուր դպրոց ուներ իր ֆոտոպատմությունը:

Սեբաստացու օրերը  ձեզ համար կհորինեն ինչ-որ ստեղծագործ ու զարմանալի պատմություն: Ձեզ միայն մնում է հետևել ու անպայման մասնակցել:

 

Info.mskh ակումբ

Սյուզան Գալստյան