• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթական համաձայնագիր

Այսօր մեր նորաբաց տեխնոպարկում կրթահամալիրի և Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև կնքվեց փոխհամագործակցության համաձայնագիր: Համաձայնագիրը կնքեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ու ԵՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը:

Վերջինս եկել էր ԵՊՃՀ պրոռեկտոր Արեգ Գրիգորյանի հետ: 

Համաձայնագրի կնքման օրը պատահական չէր ընտրված. նրանք եկել էին, որպեսզի մասնակցեն հանրակրթական տեխնոպարկի բացմանը: Հյուրերին տիար Բլեյանի Սերգեյ Բրուտյանի ուղեկցությամբ շրջեցին տեխնոպարկում, ծանոթածան ծրագրային լուծումներին, տեսան, թե ինչպես են սովորողներն աշխատում ռոբոտների պատրաստելու ուղղությամբ, դիտարկեցին ինտերակտիվ գրատախտակի նոր կիրառությունը, Աստղացուցարանում մի քանի րոպեով հայտնվեցին աստղալից երկնքում: 

info.mskh ակումբ