• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնաճյուղերի կանոնադրության փոփոխություններն ու լրացումները

 

Հարգելի Դպրոցների Ղեկավարները առաջարկում եմ մասնաճյուղի կանոնադրություններում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. մասնաճյուղի ենթակայքը կոնկրետ նշել/օրինակ` http://himnakan.mskh.am//
2. մասնաճյուղի էլեկտրոնային հասցեները ավելացնել
3. <Ծնող> բառը բոլոր տեղերում փոխարինել <Օրինական ներկայացուցի(ծնող) բառերով,
4. թվարկումներին ուշադրություն դարձնել... 
5. ավելացնել <. Մանկավարժական խորհրդի նիստերի օրակարգը նիստից երեք օր առաջ տեղադրվում է mskh.am կայքում: Նիստի արձանագրությունը տեղադրվում է Դպրոցի ենթակայքում:> 
6. աշակերտական խորհուրդի մասով ավելացնել
<43. Սովորողների խորհուրդը` ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին համապատասխան, անմիջականորեն սովորողներին վերաբերող հարցերի մասին ազատորեն կարծիք է ներկայացնում հանրակրթական դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններին:
44. Սովորողներիխորհրդի ներկայացուցիչը, խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցում է  մանկավարժական խորհրդի այն նիստերին (կամ հարցերի քննարկմանը), որտեղ քննարկվում են սովորողներին անմիջականորեն վերաբերող հարցեր:>
7. Կազմակերպչի վերաբերող հատվածի փոխարեն սահմանել
<24. Դպրոցի կազմակերպչին աշխատանքի է նշանակում Կրթահամալիրի Տնօրենը`  Դպրոցի Ղեկավարի հետ խորհրդակցելով: Կազմակերպչի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:>
8.  Դպրոցում Գրասենյակի Ղեկավարի առկայության դեպքում
 <24. Դպրոցի գրասենյակի ղեկավարին աշխատանքի է նշանակում Կրթահամալիրի Տնօրենը`  Դպրոցի Ղեկավարի հետ խորհրդակցելով: Գրասենյակի ղեկավարի գործունեությունը կարգավորվում է պաշտոնական հրահանգով:>