• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայիսյան 7-րդ հավաք

Հավաքի առաջին օրը մենք այցելեցինք կրթահամալիրի կրտսեր դպրոցներ: Դպրոց-պարտեզը, ինչպես միշտ, մեզ ընդունեց իրեն հատուկ ջերմությամբ: Մեզ հետաքրքիր էր տեսնել մեր կրտսեր սովորողների մեդիադասերը: Զարմանալի և ուրախալի է, որ նրանք այդպես ազատ ու հմտորեն աշխատում են տեխնիկայով: Կարելի է ժամերով լսել նրանց, դիտել, թե ինչպես են ստեղծում որևէ նյութ: Իսկ ինչպե~ս են երգում ու պարում: Բացի ուսումնական գործընթացը մեզ ներկայացնելուց, նրանք՝ մեր սիրելի կրտսերները, իրենց երգով ու պարով ուրախացրին մեզ: Վստահ ենք՝ կրտսեր դպրոցում մեդիան գտել է իրեն:

                                                 Ղասոյան Արթուր, Թովմասյան Գագիկ 9-5 դաս.