Կրթահամալիրի յուրաքանչյուր ուսումնական կենտրոնի ղեկավար տվյալ ուսումնական տարվա համար նշանակում է ֆլեշմոբների և օլիմպիադաների կազմակեպման պատասխանատու (այսուհետ՝ պատասխանատու): Պատասխանատուն ծանոթանում է այդ առարկայից հանրապետական օլիմպիադայի կազմակերպման կարգին, վերջին երկու տարիների առաջադրանքներին, դրնաց մասին տեղեկություն (համապատասխան հղումներ) ուղարկում դասավանդողներին և սովորողներին: Օլիմպիադայի դպրոցական փուլին կարող է մասնակցել ցանկացած սովորող: Տվյալ առարկայի ֆլեշմոբներին հաջող հանդես եկած սովորողը կարող է համարվել դպրոցական փուլը հաղթահարած (եթե այդ առարկայից հանրապետական օլիմպիադայի կազմակերպման կարգը այլ պահանջ չի ներկայացնում):
Դպրոցական փուլում հաղթող ճանաչված սովորողները կամավորության սկզբունքով կարող են մասնակցել օլիմպիադայի հաջորդ փուլին: Այդ փուլում հաղթած սովորողը պարտադիր մասնակցում է հաջորդ փուլին: Սովորողների մասնակցությունը կազմակերպում է պատասխանատուն:
Դասավանդողներն իրենց պարապմունքների ընթացքում պարբերաբար անդրադառնում են օլիմպիադայի տարբեր փուլերի առաջադրանքներին:
Դպրոցական փուլին հաջորդող փուլերին մասնակցող սովորողների համար կազմակերպվում են լրացուցիչ պարապմունքներ այդ առարկայից:
Սովորողների նախապատրատումը և մասնակցությունը հանրապետական առարկայական օլիմպիադաներին լուսաբանվում են կրթահամալիրի կայքում, սովորողների բլոգներում: