• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սովորողների տեղափոխման կազմակերպում

Սովորողի տեղափոխման ծառայությյան պատվիրատուն և կազմակերպիչը կրթահամալիրի դպրոցների սովորողների ծնողներն են։ Կրթահամալիրը կազմակերպորեն աջակցում է կազմակերպմանը։
Միասնական երթուղիները որոշվում են ըստ ծնողական պատվերի։ Ծառայությունից կարող են օգտվել նաև կրթահամալիրի աշխատողները։ Ուսումնական տարվա ընթացքում պատվերի ծավալի փոփոխության պատճառով կարող է առաջանալ նոր երթուղի։ Ծառայության համար վարորդների և տրանսպորտային միջոցների ընտրությունը ծնողական լիազորների  խորհուդը համաձայնեցնում է կրթահամալիրի տնօրենի հետ։ Ծառայությունը կազմակերպվում է դպրոցների սովորողների ծնողների լիազորած անձի՝ ծառայության համակարգողի (այսուհետ՝ համակարգող) միջոցով, որը օժանդակում է ծառայության կազմակերպմանը և վերահսկմանը։ Համակարգողը ծառայությունն իրականացնող վարորդների հետ համաձայնագիր է ստորագրում ծնողական լիազորների խորհրդի անունից։ Ծառայության համար ծնողական վճարները հավաքվում և վարորդին են փոխանցվում համակարգողի միջոցով։ Համակարգողը կրթահամալիրի տնօրենի հետ համաձայնեցնում է  երթուղու պատասխանատու անձի թեկնածությունը, որի միջոցով ամենօրյա հսկողություն է սահմանվում սովորողի տեղափոխման կարգի կատարման վրա։ 
Ծնողական խորհուրդը՝
  • հաստատում է սովորողների փոխադրման կարգը.
  • որոշում է սովորողների տեղափոխման ծառայությունը համակարգողին (գանձապահ).
  • համակարգողի ներկայացմամբ որոշում է երթուղու պատասխանատու անձին.
  • ամենօրյա վերահսկողություն է սահմանում կարգի կատարման նկատմամբ։ 
Սովորողների տեղափոխման  կազմակերպման պատասխանատու
  • Կրթահամալիրի միասնական տեղափոխման պատասխանատու կարող է լինել կրթահամալիրի աշխատող կամ ավագ դպրոցի սովորող:
  • Պատասխանատուի բացակայության դեպքում նրան փոխարինում է երթուղուց օգտվող այլ աշխատող կամ վարորդը:
  • Պատասխանատուն պարտավոր է.
    ունենալ ծառայության համակարգողի, ծրագրերի և գրասենյակների ղեկավարների, վարորդի, երթուղուց օգտվող սովորողների հեռախոսահամարները.
    կատարել երթուղուց օգտվող սովորողների ամենօրյա հաշվառում, ամսվա վերջում տեղեկությունները  հանձնել տնoրենի գրասենյակ.
    հավաքագրել վարձավճարները, հանձնել տնօրենի գրասենյակ, կտրոնը տրամադրել ծնողին.
    հետևել, որ բոլոր սովորողները նստեն մեքենա, տեղավորվեն, իսկ դպրոց հասնելուն պես սովորողին հանձնել տվյալ դպրոցի պատասխանատուին.
    երթուղում արտակարգ պատահարի դեպքում անմիջապես զանգել ծառայության համակարգողին և ըստ կարգի գրանցել տալ պատահարը.   
    ժամանակին սովորողի չներկայանալու դեպքում արագ պարզել ուշացման կամ բացակայության պատճառը.
    սովորողին վերաբերվող խնդիրների (ուշացում, առանց զգուշացման բացակայություն, անկարգապահություն, …) մասին օրվա ընթացքում տեղեկացնել ծրագրի ղեկավարին.
    սովորողների միջոցով կրթահամալիրի կայքին տեղեկություններ տրամադրել երթուղու մասին (առնվազն ամսական մեկ անգամ).
    հետևել վարորդի պարտականությունների կատարմանը և խախտումների դեպքում տեղեկացնել ծառայության համակարգողին:
  • Պատասխանատուն կարող է երթուղու սովորողների հետ սահմանված կարգով մշակել և իրականացնել հետազոտական, ստեղծագործական, հայրենագիտական, էկոլոգիական նախագծեր:

Հուշաթերթիկ-հրահանգ կրթահամալիրի տրանսպորտային միջոցների վարորդների համար։