• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պետք է հանել բոլոր այն արգելքները, որոնք կխանգարեն ուսուցչի մասնագիտությունն ընտրողներին

Factor TV-ի «Երևանի ժամանակով» հաղորդաշարի հյուրն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը: 

«Պետք է հանել բոլոր այն արգելքները, որոնք կխանգարեն ուսուցչի մասնագիտությունն ընտրողներին: Իշխանությունը վաղուց պետք է վերացներ արհեստական խոչընդոտներն ու դռները բացեր ուսուցիչների առջև»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր, տնօրեն Աշոտ Բլեյանը` անդրադառնալով հանրապետության մասշտաբով առկա ուսուցիչների դեֆիցիտի խնդրին:

Նա խոսում է նաև ԿԳՄՍ քաղաքականությունից`որոշ բուհերի, կոմիտեների և ԳԱԱ ինստիտուտների միավորան հետ կապված. «Շատ լավ եմ նայում այն հանգամանքին, որ բուհերը պաշտպանում են իրենց շահերը, օրինակ`Բրյուսովի համալսարանը. բուհն իր ուսանողով, դասախոսով, ռեկտորով պետք է մինչև վերջ պաշտպանի իր շահերը, նաև` դատարանում պետք է պաշտպանի: Կարևոր է, որ բուհի հավաքանին զգա այդ պատասխանատվությունը, կառույցն ընկալի որպես իրենց փոխանցված ժառանգություն: Իսկ եթե, այնուամենայնիվ, միավորումը պետք է կայանա, բոլոր մասնակից կողմերին պետք է ներկայացվեն լուծումներ, ի՞նչն է խանգարում դրան, եթե քո նպատակը ինչ-որ մեկին վնասելը, մեկից ազատվելը, ինչ-որ մեկից խլելը մյուսին տալը չէ»:

Աշոտ Բլեյանը անդրադառնում է նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի հրաժարականին, նախ` նկատելով, որ եթե մեր երկրում հրաժարականի ինստիտուտն աշխատում է` որպես քաղաքական գործիք, դա լավ է. «ԲՈԿ-ի երկու նախագահ, երկու մտավորական մարդ հրաժարական տվեցին: Բանն այն է, որ չէր կարելի ԿԳՄՍ նախարարության նման մարմին ստեղծել, այսպես ասած` հավաքել ու հետո մաս-մաս դզել, սարքել մի կոմիտե հանելով,մյուսն անվանափոխելով, ֆունկցիաները հանեով: Քաղաշխատողներն անպաշտպան են հրամանների ու որոշումերի առջև»: Կրթահամալիրի տնօրենը խոսում է նաև մեր հասարակության մեջ առկա «դիպլոմամանիայից» և դրան զուգահեռ իրականությունում բուհերի տված կրթության ցածր որակից. «Պետությունը պետք է դիպլոմի ու կնիքի որոգայթներից ազատվի. դա կեղծ, ձևական ճանապարհ է, պետք չէ հավատալ դրա ուժին և վստահել դրանով զբաղվող չինովնիկներին»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան։

Աղբյուրը՝ Factor TV: