• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ճամբարային երկրորդ օրը Միջին դպրոցում

  • Ձմեռային ճամբարի երկրորդ օրն է, մենք արդեն ծանոթացել ենք ու մտերմացել։ Մեր ջոկատը մեծ է, բայց դա մեզ չի խանգարում մեր օրը հետաքրքիր անցկացնել։

Անահիտ Մելքոնյան և ճամբարականներ

  • Օրվա ընթացքում հասցրել ենք նաև խաղեր խաղալ։ Երրորդ դասաժամին բարձրացանք Քոլեջ։ Կինո-ֆոտո բաժնի աղջիկների հետ խոսեցինք քաղաքային լուսանկար հասկացության մասին, մեկնաբանեցինք լուսանկարները։

Մարի Աղայան․ Տաթև Աբրահամյանի ջոկատ։

  • Քննարկեցինք մեր օրվա անելիքները և սկսեցինք աշխատել «Մատների թատրոն» նախագծի վրա։ Բաժանվեցինք խմբերի և ընտրեցինք մեր ստեղծագործությունները, որ բեմադրենք։ Հետո գնացինք խեցեգործության։ Մի մասը աշխատեց «Բառքամոցի» մրցույթ-առաջնության մրցանակների պատրաստմամբ, մյուս մասը «Մատների թատրոն» նախագծի կերպարների վրա։

Հայկ Աղլամազյան․ Տաթև Աբրահամյանի ջոկատ։

  • Կարդացինք աշխատանքային երգերը, ծանոթացանք հայ գյուղացու աշխատանքային գործիքներին՝ գութանին, ճախարակին, սանդերքին և այլն։

Արփի Հակոբյան․ Կարինե Պետրոսյանի ջոկատ։