11-րդ դասարանի սովորողները ամփոփել են կիսամյակի ընթացքում իրենց կատարած աշխատանքները
Ամալյան Զաքարյան- Մեր կրթահամալիրի կրթական համակարգը թույլ է տալիս սովորողին ինքնուրույն առաջարկներ անել նախագծերի և դասի թեմաների վերաբերյալ, հնարավորություն է տալիս սովորողին ինքնակազմակերպվել և ստեղծել նախագծեր՝ աշխատելով ուսուցչի հետ։ Այս կիսամյակի ընթացքում ես ստեղծեցի իմ նախագծերը, գծեցի իմ հետաքրքրության սահմանները և յուրաքանչյուր առաջադրանք կատարեցի մեծ սիրով։
Միլենա Քամալյան- Չեմ կարող չնշել, որ մեծ ձեռքբերումներ ունեմ նաև թուրքերենից։ Քանի որ ամեն տարի մեր թուրքերենի մակարդակն էլ ավելի է լավանում, այս տարի մենք սկսել ենք թարգմանություններ կատարել թուրքական լրատվական-տեղեկատվական կայքերից, ինչն օգնում է զարգացնել մեր լեզվամտածողությունը և թուրքերենի մակարդակը։ Թարգմանությունները կարող եք տեսնել այստեղ։
Տիգրան Հարությունյան- Ամենաշատը ինձ հետաքրքրեց ինժեներիայի դասաժամերը։ իրականացրեցինք տարբեր նախագծեր, և այս պահին ես պատրաստում եմ իմ սեփական հրթիռի մոդելը։ Ինչքան էլ ծանոթ էի հաստոցներին, գործիքներին միևնույնն է ինժեներիայի դասաժամերի ընթացքում ավելի հմտացա և խորացա այդ ոլորտի մեջ։ Ինժեներիայի մեր փոքրիկ խմբով պատրաստեցինք լաբիրինթոս, որը կառավարվում էր, այս պահիմ խմբով աշխատում ենք այդ նախագծի վրա, որպեսզի բարելավենք և ավելի լավը դարձնենք։
Համակարգումը՝ Լուսինե Սարգսյանի
Էջի լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի