• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միասին ուժեղ ենք, նպատակասլաց, զարգացող

Հարգելի սեբաստացիներ՝ սովորողներ, ծնողներ, գործընկերներ

2022-ը պատմություն է դառնում, և Բլեյանի դպրոցը՝ համերաշխ, կարգապահ սեբաստացիական հավաքանով, արձանագրում է։ Աշխարհում ու մեր երկրում այսքան խառը, լարումներով տարում, չնայած ուսումնառության պայմանագրով ուսումնական վճարի ցուցանիշների աճին, հեղինակային բոլոր ծրագրերի սովորողների-սաների ուսումնառության պայմանագրերով ստացված լրացուցիչ կրթական ծրառայությունների դիմաց ծնողները համարյա 100 տոկոսով վճարել են։ Շնորհակալ ենք կառավարման խորհրդին և համայնքին։

Կրթահամալիրի ֆինանսատնտեսական վիճակը բարելավվել է, և սա հնարավորություն է տվել, որ՝

  • կրթահամալիրի մասնաշենքերը 2023 թվական մտնեն ավելի նորացված, հիգիենիկ, խնամված նյութական միջավայրով,
  • հեղինակային կրթական ծրագրի հեղինակ մանկավարժական աշխատողների դրույքաչափը բարձրանա 20000-40000 դրամով,
  • կարողանանք փորձարկել մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և դրա արդյունքում դրույքաչափի բարձրացման հեղինակյին կարգը.
  • ամփոփել 2022-ի անվանական մրցանակները, որ պարտք չունենանք մաննկավարժական աշխատողին, ծնողին.
  • Ձմեռ պապը տարեվերջյան պարգևավճար-լրավճարներով  խրախուսել սեբաստացի աշխատողներին, ստեղծական-նախագծային աշխատանքի համար՝ շնորհելով ամենամյա դրամական մրցանակներ։

Բլեյանի դպրոցն ընտրած սիրելի մարդիկ՝ 1-12-րդ դասարանցիներ, քոլեջի ուսանողներ, 2-5 տարեկան սաներ, բոլոր տարիքի սովորողների հարգելի ծնողներ, կրթական այս բաց միջավայրի, հեղինակային մանկավարժության անընդհատության ու զարգացման երաշխավորը եղել և մնում եք նաև դուք։ 

Բարի Ամանոր և Սուրբ Ծնունդ։ 2023-ը թող խաղաղություն, ընդհանուր խնդիրների լուծում, հանրային համերաշխություն բերի, ստեղծագործ կյանքի ու աշխատանքի, գործընկերության, ձեռքբերումների,  շարունակական զարգացման տարի լինի համայն աշխարհում, մեր երկրում, սեբաստացիական մեր տանը։

Հարգանքով՝ Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան, Սուսան Մարկոսյան

Սեբաստացի կրթական համայնքի բլոգից

Էջի լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի