Հունվարի 17-ին մեր ճամբարային ջոկատի ճամբարականներով «Ձմեռային ազգագրական փառատոն․Համշեն» նախագծի շրջանակում ունեցանք հետաքրքիր համշենական քննարկումներ: Տիկին Նունեի օգնությամբ կարդացինք-ուսումնասիրեցինք Համշեն տարածաշրջանի բարբառը, ընկեր Աննան մեզ սովորեցրեց Համշեն տարածաշրջանի գեղեցիկ երգերից մեկը՝ «Գար մի», ես էլ ընկերներիս սովորեցրի համշենյան երկու պար՝ «Ծափիկ» և «Խամխամա»․․․
Ներկայացնում է Ավագ դպրոցի սովորող Մերի Խաչիկյանը։