• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պաշտպանված երեխա՝ շարունակ խնամվող բաց միջավայրում

Հրավիրում ենք 2019թ. հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը, ժամը 9։00-ից մինչև ժամը 13։00, մեկ ժամ անցկացնելու մեզ հետ, կրթահամալիրի բանգլադեշում՝ ամառային կրթական պարտեզում, դպրոց-ճամբարներում։ Դպրոցների ղեկավարները կներկայացնեն՝

  • կրթահամալիրի նախակրթարանների, դպրոցների գործունեությունը մայիսի 27-ից՝ որպես բացօթյա ուսումնական, փառատոնային բաց ճամբարներ, ամառային դպրոց՝ տարատարիք սովորողների-սաների բացօթյա լողի հրճվանքով.
  • կրթական պարտեզ շրջակա միջավայրի ամառային խնամքը սովորող-ուսուցիչ ճամբարականների միջոցով, դժվարությունները.
  • քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի կազմակերպումը, ընթացքը.
  • և մեր արտագնա բնապահպանական-հայրենագիտական-ռազմամարզական-ընթերցողական-փառատոնային բաց դպրոցը Վայոց ձորի Արատեսում, Գեղարքունիքի մարզում՝ Սևանի «Ժայռում», Մադինայում։

Ամառային այսպիսի կազմակերպումը՝ որպես  կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով ձեռքբերում, կարող է օգտակար լինել Հայաստանով մեկ։

Իսկ ժամը 13։00-14։00 կրթահամալիրի Մայր դպրոցում՝ Մարմարյա սրահում (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25), կլոր սեղանին Ձեր մասնակցությամբ կքննարկենք կրթական պարտեզի խնամքի, ոռոգման, դրա ռեժիմի հարցերը, դրանց խոչընդոտող պատնեշների, ցանկապատերի, անգործության հաղթահարումը «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծով՝ որպես անվտանգ, հետաքրքիր, շարունակ խնամվող թավիշ միջավայր։

Համեցեք։ 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Րաֆֆի 57, հեռախոս՝ 747246, [email protected]

Կրթահամալիրի տեղեկատու

Երկրագործ-պարտիզպան սեբաստացիների հունիսի 5-ի ուղերձը։