• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստամբուլի Բոմոնթի Մխիթարյան վարժարանը իր օրը սկսում է ընդհանուր պարապմունքով

Պատմում է Գոհար Եղոյանը․

․․․Մխիթարյանները շատ սիրեցին մեր կրթահամալիրի առօրյան, միջավայրը, ուսումնական գործունեությունը։ Դեռ Հայաստանում՝ վարժարանի տնօրենը՝ պարոն Գարեգինը, նախագծում էր, թե Ստամբուլ հասնելուն պես ինչ ծրագրային փոփոխություններ է իրագործելու իրենց վարժարանում։ Հատկապես շատ ուսումնասիրեց առավոտյան ընդհանուր պարապմուները։ Ցանկացավ մի քանի նախագծային օրինակներ տեսնել, տանել։ Իսկ հիմա, երբ արդեն մեկնել են, մեզ չեն մոռանում և փորձում են իրենց վարժարանում կիրառել կրթահամալիրյան ամենօրյա ընդհանուր պարապմունքը, երգն ու պարը, իսկ ուրբաթ օրերը՝ վարժարանի բակում գտնվող փոքրիկ մատուռում, անցկացնում են ժամերգություն։ Այս պահին ունենք մի քանի նկարներ, իսկ տեսագրությունը դեռ կտեսնենք։

Հեղինակային բաց ցանցի հնարավորությունները սահման չունեն և արդեն պոլսահայ վարժարաններում ստեղծվում են կրթական փոխանակման լուրջ կամուրջներ։