• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի՝ Երևանի հարավարևմտյան ֆիլհարմոնիկը հրավիրում է

Ապրիլի 17, ժամը՝ 18:30։

Թումանյանի, Կոմիտասի տարի» շուրջտարյա նախագծով 2019թ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում է Երևանի հարավարևմտյան ֆիլհարմոնիկը։ Հանրապետությունում գործող մեծ ու փոքր երաժշտական խմբերին, երաժշտական դպրոցների ստեղծագործական խմբերին, անհատ կատարողների հրավիրում ենք կրթահամալիրի բաց և կամերային համերգասրահներում ներկայանալու լայն հանրությանը՝ սեբաստացի մանկավարժական հավաքանուն, սովորողներին, ծնողներին, կրթահամալիրում վերապատրաստվողներին, հյուրերին, Կոմիտաս, դասական երաժշտություն, բարձր մշակույթ տարածելու։

Կրթահամալիրում է Վիենայի կոնսերվատորիայի ուսանողուհի, կրթահամալիրի շրջանավարտ Շուշան Բլեյանը ( լիրիկ սոպրանո), նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան:

Ունկնդրենք Շուշան Բլեյանի ելույթներից.

Համերգի ծրագիրը, այլ մանրամասներ՝ Երաժշտության կենտրոնի բլոգում:

Մեր հասցեն՝ Բաբաջանյան 25, Հարավարևմտյան ֆիլհարմոնիկ դահլիճ (Սեբաստիա համերգասրահ)

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտության ուսումնական կենտրոն։ Կոնտակտային անձ՝ ուսումնական կենտրոնի ղեկավար Սվետա Ճաղարյան, [email protected]