• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական գարնանային բաց ճամբար

Մարտի 25-29

Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբարը կազմակերպվում է մարտի 25-29-ին՝

  • կրթահամալիրում՝ Երևանում, կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում (Վայոց ձորի մարզ, Հերմոն) հանրակրթական դպրոցի մանկավարժական աշխատողների, նախադպրոցական հաստատության մանկավարժական աշխատողների ջոկատներով, նախագծային խմբերով
  • մարզերում՝ հեղինակային կրթական ծրագրի «Բլեյան» ցանցով հետաքրքրված դպրոցի-մանկապարտեզների հրավերով, կրթական փոխանակումների ծրագրով։

Ճամբարի բովանդակությունը Երևանում և մարզերում՝

  • Նախագծային ուսուցում. գարնանային ուսումնական նախագծեր
  • Բլոգային ուսուցում, մեդիակրթության այլ հարթակներ (google, onedrive, այլ)
  • Հանրակրթության կազմակերպման խնդիրներ-լուծումներ, մանկավարժական նորարար փորձ. կլոր սեղան-քննարկում

Երևանի, Հայաստանի մարզերի դպրոցների աշխատողներին խնդրում ենք ճամբարի մասնակցության համար մինչև մարտի 22-ը լրացնել առցանց հայտը: Կարիք ունեցողները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից: Ճամբարը կազմակերպվում է կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության գործընկերությամբ։

Րաֆֆու 57, 74 72 46, 094567649, [email protected]

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի