• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատկերացումից դեպի մշակութային և նյութական արժեք... Վիգեն Ավետիսը հրավիրում է

Դեկտեմբերի 24-28, քանդակի բաց արվեստանոց - մուտքի ճամբար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ուսումնական կենտրոնում՝ քանդակի դպրոցում սովորելու համար։

Ընդունվել կարող է սովորել ցանկացողը՝ 10 տարեկանից, առանց տարիքային սահմանափակման, ում հետաքրքիր է մտքիև զգացողություններիիրականությունը, կարևոր է վիրտուալ իրականությունից անցումըդեպի իրական,նյութական արժեքներ։

Պարապմունքները վարում են քանդակագործ Վիգեն Ավետիսը, անվանի այլ արվեստագետներ Հայաստանից և արտերկրից։ Ուսումնական աշխատանքը հնարավորություն կտա անմիջական շփվելու, կռիվ տալու, մտերմանալու քանդակի նյութի՝ քարի հետ։ Միտքը թղթին, ապա կավին, այնուհետև քարին փոխանցումը կանցկացնի սովորողին պատկերացումից մշակութային-նյութական արժեք ընթացքը՝ ձևավորելով ճաշակ, արվեստի ոչ վիրտուալ ընկալում։

Ուսուցումը կազմակերպվում է նաև արվեստանոցներ, թանգարաններ այցելությամբ, փառատոների, սիմպոզիումների մասնակցությամբ։

Մասնակցել ցանկացողին խնդրում ենք գրանցվել՝ լրացնելով առցանց հայտը։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել գեղարվեստի ուսումնական կենտրոն (հասցեն՝ Րաֆֆի 69/1), զանգել 735210, 077752102։