• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ժյուրիի տպավորությունը ՌՈՔ ՓԱՌԱՏՈՆԻՑ-ՄԻՇՈ

Ողջու՛յն, հարգելի ընթերցող: Ես Միշոն եմ և ցանկացա գրել իմ տպավորությունների մասին Ռոք Ֆեստիվալից:
Մրցույթը եղավ երեք փուլերով (օրերով), և մասնակիցների կողմից ներկայացվեցին երգեր՝ ռոք, ռեփ, փոփ ժանրերում:
Եթե դիտենք պրոֆեսիոնալ դաշտից, ապա ամեն մրցույթում լինում են ոչ լավ ելույթներ կամ տեխնիկական թերացումներ, և եթե փորձենք քննադատել փառատոնը կամ արդեն մրցանակաբաշխությունը, կգտնենք թերացումներ, բայց մենք չենք փորձի թերություններ փնտրել, քանի որ պետք է նշեմ, որ կազմակերպիչները և մասնակիցները 1-11-րդ դասարանցիներ էին: Եվ այս տարիքում ստեղծել, կազմակերպել, մրցել կամ երգելն արդեն շատ մեծ «+» է: ))) Ուզում եմ շնորհակալությունս հայտնել Աշոտ Բլեյանին, ով ամեն ինչ արեց, որ բարձր մակարդակով անցնի փառատոնը: Եվ նույնիսկ կայքում նկատելի են մեծ տարբերություններ (լավ առումով):
Ուզում եմ շեշտել, որ մենք երգում էինք ուրախանալու, միմյանց լսելու, գնահատելու, տեխնիկան ճիշտ օգտագործելու ու նաև մրցանակի համար: Իհարկե մրցանակ ստանալը հաճելի է, բայց պետք չէ շատ կարևորել կամ «տխրել, որ նա ստացավ, իսկ մյուսը՝ ոչ»: Հաղթող ենք համարվում բոլորս: Սակայն միշտ չի տրվում բոլորին: Ինձ դուր եկան մրցանակները՝ աբոնեմենտեր՝ լողի համար, սկավառակակիրներ, գլխարկներ: Բայց կարևորում եմ մրցանակը՝ լողալու համար, դա խրախուսում է սպորտը: Մի քիչ ծիծաղելի էր Գրիգոր Խաչատրյանի մրցանակը՝ աղյուս(кирпич) Բերի Քեյթ խմբին: Բայց դա արվեստի կողմից միգուցե արժեքավոր է:
Եթե մյուս տարի կազմակերպվի Ռոք փառատոն, ուրեմն ինքս կփորձեմ կազմակերպչական աշխատանքներն իրականացնել: Եվ ենթադրում եմ, որ կլինեն ավելի լավ մրցանակներ:
 
                                                            
Տեղադրել եմ Լուսինե Մանուկյանի էջից և համաձայնությամբ: Հարգանքներով և անկեղծորեն՝ ՄԻՇՈ: