• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անգլիայում դպրոցն ավելին է, քան սովորական դպրոցը

Բրիտանացի ուսանողների կյանքում դպրոցն ավելի մեծ դեր է խաղում, քան հայ ուսանողների: Երեխաները ոչ միայն սովորում են, այլև խաղում ֆուտբոլ, շախմատ, ռեգբի, զբաղվում սպորտի տասնյակ ձևերով, մասնակցում ներկայացումների, կատարում գիտական փորձեր, արվեստի և հռետորության բնագավառում մրցում այլ դպրոցների հետ և օգնում տեղացի ծերերին: Տարօրինակ չէ, որ աշակերտները երկար ժամանակ են անցկացնում դպրոցում, վերաբերվում նրան սիրով ու քնքշությամբ: Բրիտանական յուրաքանչյուր դպրոց ունի իր խորհրդանիշը, գույնն ու կարգախոսը: Չորեքշաբթի օրերին Անգլիայում դպրոցները փակ են: Ըստ դպրոցի ուսումնական ծրագրի`14 տարեկանից երեխաներն իրենք են որոշում, թե ինչ են սովորելու: Պարտադիր ուսուցանվող առարկաները երեքն են` անգլերեն, մաթեմատիկա և գիտություն: Վերջինս իր մեջ ներառում է ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա առարկաները: Իսկ մնացած առարկաները սովորում են ազատ ընտրության իրավունքով: Անգլիայում, որտեղ չկան դասեր, չկան նաև դասարանի ուսուցչի պաշտոններ: Յուրաքանչյուր ուսանող ունի իր դաստիարակը` ուսուցիչ, որը վերահսկում է աշակերտի առաջընթացն ուսման, սպորտի մեջ և ուսումնական այլ բնագավառներում: Աշակերտները սովորում են գերմաներեն և ֆրանսերեն, իսկ անգլերեն` ոչ, թեև անգլերենը նրանց համար պարտադիր է այնպես, ինչպես հայերենը` հայերի համար: Անգլիայում դպրոցների ուսուցիչների և աշակերտների փոխհարաբերություններում գերիշխում են վստահությունն ու փոխադարձ հարգանքը: