• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շարունակում ենք ընդունելությունը հեռավար ուսուցմամբ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցը շարունակում է ընդունելությունը հեռավար ուսուցմամբ 9-11-րդ դասարաններում:

Հեռավար ուսուցումը ազատ և ինքնուրույն սովորողի ընտրությունն է։

  • Ուսումնական ամբողջ նյութի հասանելիությունը սովորողներին ավելի ինքնուրույն և անկախ լինելու հնարավորություն է տալիս ուսումնառության ողջ գործընթացում։
  • Սովորողներն ավելի մեծ պատասխանատվություն են կրում իրենց ուսումնառության համար, իսկ ուսուցիչը աստիճանաբար ստանձնում է  խորհրդատուի դեր։
  • Լինելով աշխարհի տարբեր հատվածներում՝ սովորողը ուսուցում ստանում է իր մայրենի լեզվով, իր նախընտրած դպրոցում։

Լուսանկարում Ինեսա Թումասյանցն է իր հեռավար ուսուցման ուսուցիչների հետ: Ինեսան ապրում է Բուխարեստում և սովորում է Երևանում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցում: Երևանում է Բուխարեստի պարի խմբի հետ և առիթը բաց չի թողել ծանոթանալու իրեն մեկ տարի դասավանդած ուսուցիչներին: 

Հետաքրքիր էր զրուցել արդեն ֆիզիկական միջավայրում մեր սիրելի աշակերտի հետ: Հաճելի էր լսել, որ հեռավար ուսուցումը զարգացրել է Ինեսայի ինքնուրույնությունը, ինքնակրթվելու լայն հնարավորություն է տվել, նաև ինչպես ինքն ասաց՝ նույնիսկ հայրիկի հետ երկար զրուցելու, հարցերի շուրջ բանավիճելու հնարավորություն է դարձել: