• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի քիչ էլ համբերեք, ռոքը մոտենում է

Այսօր մենք`ռոք փառատոնի կազմակերպիչներս, եկել էինք դպրոց, որպեսզի  ավարտենք հայտագրման աշխատանքները: Բավականին  շատ ու նոր երեխաներ մեզ մոտեցան: Մենք վերջապես լրջորեն անցանք գործի: Քանի որ փառատոնի ժամանակ հնչելու են  նաև կենդանի կատարումներ, մեզ երաժշտական գործիքներ պետք եկան: Պակասում էր միայն հարվածային գործիքը, մենք էլ գնացինք Գեղարվեստի դպրոց  և բերեցինք այն: Հետո սկսեցինք մարմարյա սրահը  նախապատրաստել  ռոք փառատոնին: Թուղթը փռեցինք  հատակին, բերեցինք բոլոր անհրաժեշտ  իրերը և սպիտակ թղթին նայելով  սկսեցինք երևակայել: Միևնույն ժամանակ  նկարում  էինք և նկարվում: Վերցրինք նաև  հարցազրույց: Բոլորի տրամադրությունը  բարձր էր: Սկսեցինք մարմարյա սրահում երգել, պարել, խաղալ, գժություններ անել: Դպրոցում լսվում էր միայն մեր`խենթերիս  ձայները: Օրը անցավ շատ աշխույժ: Ես տեսնելով այս ամենը արդեն  զգում եմ ռոքի շունչը: Մի քիչ էլ համբերեք, ռոքը մոտենում է: